▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անմոռուկի սիմվոլից հույսները կտրել են, մտածում են Քարդաշյանին թուրքերը տեսնելով` Արարատը հետ են տալու

Քարդաշյանին Մասիսին հավասար արժեք մի դարձրեք...

Մի քանի տարի է, հայկական մեդիան «ռասկռուտկա» է անում Քիմ Քարդաշյանին, կարծես Արարարտից հետո երկրորդ հայկական արժեքը լինի: Օրինակ անցյալ տարի ապրիլի 24-ին աստղը իր թվիթերյան էջում գրել էր, թե հպարտ է հայկական արմատներով, ու ցավում է ցեղասպանության զոհերի համար, դրեցին ու մի լավ փառաբանեցին Քարդաշյանին: Հիմա էլ տերեւ առ տերեւ դրել դրա տոհմածառն են գովազդում: Երեւի անմոռուկի սիմվոլից հույսները կտրել են, մտածում են Քարդաշյանին թուրքերը տեսնելով` Արարատը հետ են տալու, ցեղասպանությունը կճանաչեն ու Անկարան էլ մեր ֆորպոստը դարձնեն: 

Տնաշեններ, լուրջ անելիք գտեք ձեր համար:

 

Սերժ Կանայան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին