▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անմոռուկի» կիրառությունը ողբերգություն մի սարքեք

Այստեղ այնտեղ կարդում եմ «Անմոռուկով բաժակ են սարքում, անմոռուկով գարեջրի տակդիր են սարքում, ատամնաբուժական ծառայություն են մատուցում» և այլն և դրա մեջ ինչ-որ սրբապղծական բան են տեսնում:Ժողովուրդ ջան անմոռուկը հո կրոնական սիմվոլ չի, որ խիստ սահմանափակ վայրերում և նպատակներով օգտագործվի:Ինչքան հասկացա այդ սիմվոլի շրջանառությունը նպատակ ունի ասելու, որ չենք մոռացել և իր այդ նպատակը իրագործելու համար կարող է հայտնվել ամենուր ասենք ատամի մածուկի, կենցաղային իրերի, ավտոմեքանաների, գլխարկի, շապիկի և շատ կարևոր բաճկոնների վրա: Ես չեմ քննարկում նոր սիմվոլի շրջանառության ճիշտ կամ սխալ լինելը ուղղակի ասում մի հատ էլ էդ «անմոռուկի» կիրառությունը ողբերգություն չսարքենք:


Ապրես Զոհրաբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին