Վերջերս փորձում են տարբեր բացատրություններ տալ, թե ինչու է հատկապես անմոռուկը ընդունվել` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ և դա արվում է հատկապես քննադատության այն ալիքից հետո, ըստ որի ոգեկոչման համար ընտրվել է ֆրանկմասոնական մի խորհրդանիշ ծաղիկը (հայերեն` անմոռուկ, մկնականջ):
Հրապարակախոս Արայիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է անմոռուկի ծագումնաբանական բացատրությունն՝ ըստ Ստեփան Մալխասյանի բացատրական բառարանի` առանց մեկնաբանության: