Անցած հանգստյան օրերին ռուսական հանրահայտ ավտոդրոմներից մեկում՝ Moscow Raceway մրցուղում, որտեղ ավանդաբար անցկացվում են DTM, WTCC, RRC, Renault-ի համաշխարհային սերիայի ու մի շարք այլ հեղինակավոր մրցաշարեր, կայացավ կայացավ Endurance Masters մրցարշավը: Առաջին անգամ մրցուղում պատմության շրջանակներում մրցաշարին մասնակցեց հայկական էկիպաժ:
Թիմը ներկայացնում էին B կարգի միջազգային լիցենզիա ունեցող հայ առաջին ավտոարշավորդ Արթուր Գորոյանն, ով հանդես է գալիս VLN օղակաձև մրցարշավերի գերմանական ազգային առաջնությունում, ինչպես նաև՝ ERC3 դասում Եվրոպայի առաջնության մասնակից, R2 դասում Ռուսաստանի ռալլիի առաջնության ու գավաթի մասնակից Արթուր Մուրադյանը: Գորոյանն ու Մուրադյանը հանդես եկան «Հայկական հրթիռ» անունը կրող թիմով՝ Mazda MX5 մեքենայով, որն ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի՝ պատված էր անմոռուկներով:
«Հայկական հրթիռը» Moscow Raceway-ում գրանցեց 2-րդ ժամանակը, Արթուր Գորոյանն էլ՝ դասում լավագույն ժամանակը:
Նշենք նաև, որ այս մրցարշավը 2 Արթուրների առաջին համատեղ մրցելույթն էր, ընդ որում՝ առանց մարզումների:
Հեղինակ՝ Գայանե Նազարյան