▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անմեղ միամտությամբ գրավում եմ ամենահարուստ գործարարներից մեկի սիրտը.Շուշան Երիցյան

Դիտեք նաև՝

ESem.am-ը Շուշանից պարզել է, թե ինչպես է առաջին անգամ հայտնվել գեղարվեստական ֆիլմում և ինչ դերով է հանդես եկել: «Սպանել 15 րոպեում» ֆիլմում նկարահանվելու առաջարկը Շուշանն ստացել է ֆիլմի ռեժիսոր Նաիրի Հակոբյանի կողմից` անցած տարվա ամռանը: Ըստ Շուշանի` նկարահանումները տևել են մոտ մեկ տարի, քանի որ իրենք ամեն տեսարանի համար մանրակրկիտ աշխատել են:

Այս ֆիլմում Շուշանը մարմնավորել է հասարակ լրագրողուհու: «Իմ բարությամբ, անմեղ միամտությամբ գրավում եմ ամենահարուստ գործարարներից մեկի սիրտը: Կերպարս շատ սիրեցի: Ինձ հեգեհարազատ էր այն. այդ իսկ պատճառով իմ տեսակից շատ տարրեր եմ ներդրել»,- մանրամասնեց զրուցակիցս` որոշելով գաղտնի պահել, թե ինչպես է ավարտվում իր և գործարարի սիրո պատմությունը:

Ինչպես նշեցինք, Շուշանը` գլխավոր դերով առաջին անգամ է նկարահանվել գեղարվեստական ֆիլմում: Նրա խոսքով` դժվարություններ չեն եղել, քանի որ իր հետ աշխատել են պրոֆեսիոնալներ: «Ամեն բան ընտանեկան ջերմ միջավայրում է անցել, իսկ ես նախապես ժամանակ ունեի դերս իմ սեփականը դարձնելու և ամբողջությամբ զգալու համար»,- ավելացրեց մասնագիտությամբ դիվանագետ մոդելը:

Նշենք, որ ֆիլմի պրեմիերան նախատեսված է մայիսի 20-ին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին