▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկում. Լեոնիդ Ենգիբարյան

Երբ ջարդուփշուր եղա, ինձ տարան ցուրտ հիվանդասենյակ: Այնտեղից դուրս չեն գալիս, այնտեղից տանում են: Իսկ ես շատ էի ուզում հիվանդասենյակից հեռանալ աստիճաններով:

Ես փորձեցի հիշել, թե հանուն ինչի՞ կարելի է ապրել:

Հանուն արևի՞: 

Արև բոլորն ունեն:

Հանուն գարնա՞ն, հանուն առաջին ձյա՞ն, մայիսյան ամպրոպի՞: Եվ վերապրեցի՝  հիշելով թարթիչներիդ դողն այտերիս: Ես վերապրեցի ու հասկացա արևը, գարունը, առաջին ձյունը, մայիսյան առաջին ամպրոպը:

Նորից հպվիր այտիս:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին