▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկախությունն եմ կորցրել…Միհրան Ծառուկյան

newmag.am-ը գրում է. Համերգներիցս մեկի ժամանակ բեմից նկատեցի մի շատ գեղեցիկ աղջկա, որը մինչև հիմա իմ պատկերացումների մեջ է:

Տեղական թոփ երգիչների ցուցակը կազմելիս նրա անուն-ազգանունը մշտապես առաջատարի դիրքերում է: Հանդես եկավ հայտնի նախագծերից մեկում, ապա թողարկեց մի քանի տեսահոլովակ, նկարահանվեց հեռուստասերիալում, ու աստղային վերելքն արդեն պատրաստ էր: Գեղեցիկ արտաքինով, հաճելի ձայնով և համեստ բնավորությամբ. նրան սիրում են ոչ միայն դեռահաս աղջիկները: Նրա երկրպագուների շարքում տարբեր տարիքի մարդիկ են: Հաջողակ արտիստի հաջողության գրավականը միայն բարետես արտաքինն ու լավ աստղի տակ ծնվելը չեն. նա չափազանց աշխատասեր է ու համառ:

Ինչպե՞ս հայտնվեցիք շոու բիզնեսումի՞նչ ճանապարհ եք անցել:

– Սկսել եմ երրորդ դասարանից: Հաճախել եմ Սպայի տան էստրադային համույթ՝ Արամ Գալստյանի ղեկավարությամբ: Այնտեղ սովորեցի, ավարտեցի ու վերցրեցի դիպլոմս: Հետո մի քանի տարի այդպես մասնակցում էի համերգների: Խմբով համերգներ ենք ունեցել Հայաստանի գրեթե բոլոր զորամասերում:

Խմբում կայի՞ն մարդիկորոնք հայտնի դարձան:

– Մեր խմբից էլի եղան մարդիկ, որոնք հայտնի են, բազմաթիվ աշխատանքներ են արել: Բայց անուններ չասեմ, էլի, լավ չի:

Կոնսերվատորիայում է՞լ եք սովորել:

– Հա՛, բայց դա՝ հետո: Ընդունվեցի Երևանի պետական կոնսերվատորիա, չորս տարի սովորեցի, ավարտեցի ջազ վոկալ բաժինը, հետո գնացի բանակ:

 

Ձեր առաջին լուրջ քա՞յլը:

– Մեր ժամանակ «Իզաբել» փառատոն կար: Փոքր էի շատ, բայց մասնակցեցի: Սա առաջին լուրջ փառատոնն էր: Երրորդ տեղը գրավեցի: Ավելի լուրջ քայլ էր, երբ տեսահոլովակ նկարահանեցի, իսկ դրանից առաջ «Սուպերսթար»-ն էր: Որոշ ժամանակ անց Արսեն Սաֆարյանի հետ միասին «Խոստում» տեսահոլովակը նկարահանեցինք. այդ ժամանակ Արսենի հետ էինք աշխատում: Առաջին անգամ էր, շատ հետաքրքիր էր: Պիտի խոստովանեմ. ոչ ոք չգիտի՝ ես դուրս էի եկել զորամասից, սամավոլկա էի դուրս եկել նկարահանվելու համար:

Բա հետևանքներ չունեցա՞վ:

– Չէ՛, փառք Աստծո, անհետևանք էր: Ես հիշում եմ, որ «Արմենիա TV» պիտի գայի «Բարի լույս» ծրագրին, սամավոլկայի էի էլի եկել, նստած եմ պավիլիոնում, եթեր ենք մտել, կամանդիրը նստած է լինում ու ինչ-որ բան է գրում, այդ ժամանակ աֆիցերն իր սենյակում տեսնում է հեռուստացույցով ինձ ու հասկանում, որ զորամասում չեմ, մոտենում է, կամաց անջատում է հեռուստացույցը: Հա՛, ի դեպ, շնորհակալություն այդ աֆիցերին:

Իսկ ինչպե՞ս ընդունեց Ձեր ընտանիքը Ձեր մուտքը 

 շոու բիզնեսԵնթադրո՞ւմ էինոր աստղ եք դառնալու:

- Այո՛, ենթադրում էին: Ցանկություն կար, բայց թե դա ինչքանով կիրականանար, միայն Աստված գիտեր, բայց թե դա ինչքանով կստացվեր, իմ ու իմ ընտանիքի շնորհքով է: Ասենք, չի եղել, որ ես գումարներ վճարեմ, որ մի բանի հասնեմ, բացարձակ նման բան չի եղել: Չգիտեմ, էնպես ստացվեց, որ ես ինքս ինձանով էս ամենին հասա:

Իսկ ի՞նչ դժվարություններ հաղթահարեցիք

 Կայի՞ն դժվարություններ:

– Դժվարը ծանր ռեժիմն էր ծառայության ժամանակ: Անընդհատ ռեժիմի տակ էի, որը խլում էր քեզանից քո ժամանակը, ինձ թվում էր, որ ես էդ ռեժիմով կարող եմ իմ գործով զբաղվել, բայց չստացվեց: Թեկուզ ամբողջ օրն էլ դրսում կարող է լինեի, բայց ժամեր կար, որ պիտի գնայի, ներկայանայի, չէի կարող չներկայանալ: Երկրորդ դժվարությունը… Դժվարանում եմ ասել:

Այսինքնամեն ինչի ինքնուրո՞ւյն եք հասել:

– Այո՛, ինքնուրույն միանշանակ: Դե՛, ֆինանսական դժվարություններ էլ կային: Բայց, բնականաբար, ինձ օգնել են նաև ընկերներս: Երբեք չեմ մոռանա ու շատ շնորհակալ եմ Արսեն Սաֆարյանին, Ալեքսանդր Ստեփանյանին, Էդգար Ալեքսանյանին, Արայիկ Գաբաջյանին, և էլի շատ մարդիկ կան, որոնք իմ կողքին են հիմա, և որոնց անունները չտվեցի:

Ի՞նչ եք կորցրել հայտնի դառնալու ճանապարհին:

- Անկախությունը… Միանշանակ՝ անկախությունն եմ կորցրել: Շատ է պակասում ազատ ժամանակը, բայց ինձ թվում է` նորմալ է: Ի՞նչ աշխատանք պիտի ունենաս, որ քիչ աշխատես ու լավ լինես, ու ամեն ինչ լավ լինի… Կա՞:

Երկրպագուներդ հանգիստ չեն տալիսԻ՞նչ են անում 

հանուն Ձեզ:

– Շատ բաներ են արել: Չեմ ուզում առանձնացնել:

Սերիալ դիտո՞ւմ եք:

– Սերիալ նայել եմ փոքր ժամանակ, բայց լավ չեմ հիշում: Էս վերջերս «Արմենիա»-ի «Վերադարձ»-ը դիտեցի, շատ-շատ լավն էր, նման սերիալ չեմ տեսել, որ այդքան լավը լինի: Դրսի սերիալներից էլ՝ Ֆելիպե-Դուվանը` «Սուրճ՝ կնոջ բուրմունքով», «Բիանկոյի այրին»:

Ինչպիսի՞ն եք բեմից դուրսՈ՞ւր եք գնում

ի՞նչ եք անում:

– Աշխատանքից որ ազատվում եմ, աշխատում եմ՝ ընկերներիս հետ լինեմ, շատ եմ սիրում՝ ժամանակս ընկերներիս հետ անցկացնեմ. «Դուետ Ռիո» ստուդիայում ենք հավաքվում, կարող է ալկոհոլ խմենք՝ վիսկի, բան, ինչ-որ երաժշտության մասին խոսենք ժամերով, ինչ-որ երաժշտություն լսենք, հետո ինչ-որ ծիծաղելի բան լսենք: Շատ հետաքրքիր է անցնում: Ամերիկայից կիթառ եմ գնել. որ հավաքվում ենք, նվագում եմ. նվագել չգիտեմ, բայց զբաղվում եմ: Որոշել եմ՝ գնամ անհատական սիրողական կիթառի:

Ի՞նչ նախագծեր ունեք առաջիկայում:

– Հիմա, ինչպես որ տեսնում եք, բոլորը Նոր տարվա մասին են արդեն խոսում: Հեռուստաընկերությունները պատրաստվում են Նոր տարվան: Ես էլ եմ մասնակցում նախագծերին: Պատրաստում եմ նոր երգեր՝ նոր տեսահոլովակներով: Իմ համերգներն ունեմ` կորպորատիվ և ոչ կորպորատիվ: Շատ անելիքներ կան: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին