▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկախության տոնի առթիվ Դանիայում բացահայտվում են հայկական «Թաքնված գանձերը»

Այսօր Կոպենհագենում  բացվում է  հայ արվեստագետների աշխատանքների ցուցահանդես:  «Թաքնված գանձեր»  խորագիրը կրող ցուցադրությունը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության տոնին: Այն կայանալու է բարոնուհի Քեյթ Ալեքսանդրինա Դաննեսքիոլդի  դղյակում` «Սամսոե» ցուցասրահում: Այս մասին Asekose.am – ի հետ զրույցում տեղեկացրել է «Hi-artonline» նախագծի ղեկավար Աննա Գրիգորյանը: Նրա հավաստմամբ սա առաջին հայկական ցուցադրությունն է Դանիայում:

«Վստահ եմ, որ շատ հայ նկարիչներ ցուցադրվել են Դանիայում, անհատապես, մանսկացելով որևէ ցուցադրության: Բայց որպես հայ գեղանկարչությունը ներկայացնող ցուցադրություն, որում ներառված են բացառապես հայ նկարիչների աշխատանքներ, առաջինն է: Մենք խոստացել էինք, որ մեր նախագծի միջոցով պետք է ներկայացվի հայ արվեստը աշխարհին, այնպես ստացվեց, որ սկսեցինք Հյուսիսային Եվրոպայից»,- նշել է նախագծի ղեկավարը:

Հայ գեղարվեստի «Թաքնված գանձեր»-ը Դանիայում բացահայտվում են համագործակցության արդյունքում: Ցուցադրությանն աջակցել է Դանիայում Հայաստանի դեսպանությունը: Դղյակում ՀՀ անկախության տնոին նվիրված ընդունելություն է կազմակերպվում, որին մասնակցելու են ցուցահանդեսին հրավիրված արվետսասերները, կոլեկցիոններները,  ցուցասրհներ ունեցող և գեղարվեստով հետաքրքրված մարդիկ:

Աննա Գրիգորյանն ասում  է, որ բարոնուհին և համագործակցության Դանիական կողմը հիացած են ներկայացվող հավաքածուով, և նշում են, որ իրոք դրանք իրենց համար թաքնված են եղել:

Ցուցադրվելու են  տարբեր ժամանակների նկարիչների աշխատանքներ` դասականներից մինչ ժամանակակակիցներ.  Արշիլ Գորկի, Սերգեյ Փարաջանով, Երվանդ Քոչար, Լևոն Թութունջյան, Մարտիրոս Սարյան, Գայանե Խաչատուրյան, Հենրի Էլիբեկյան, Տիգրան Ասատրյան, Զոհրաբ Միրզոյան, Վարուժան Վարդանյան, Այվազ Ավոյան:   

Ռուբեն Աբովյանի և Վահրամի աշխատանքները ներկայացնում է  կոլեկցիոներ Բեյրուհայ Մովսես Հերգենյանըն իր հավաքածուից, իսկ մյուսների աշխատանքները ներկայացնում է «Hi-artonline» նախագիծը:

Նախագծի ղեկավարը կարևորում է այն որ սա ոչ միայն ցուցահանդես է, այլև վաճառք, Արշիլ Գորկու, Քոչարի, Փարաջանովի, Սարյանի գործերից բացի հավաքածուի մյուս աշխատանքները կարող են վաճառվել:

Ցուցահանդեսը դանիական արվետսասեր հասարակությունը կվայելի գրեթե երկու ամիս` սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 9-ը:

 

Նանե Բագրատունի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին