▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անկախ Հայաստան» ֆեյքը Նանա Գնդոյանն է. Անի Զախարյան

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության առաջնորդ Անի Զախարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Անկախ Հայաստան ֆեյքը Նանա Գնդոյանն է:
Շատերից եմ լսել, որ Անի Զախարյանիս մասին խոսելիս օգտագործում են <<վտանգավոր է>> տերմինը: Այո, վտանգավոր է հատկապես այն մարդկանց համար, ովքեր ժամանակին փորձել են վարկաբեկել Անի Զախարյան քաղաքական գործչի անունը ամենալկտի ու հայ աղջկա բարոյական նկարագրին ոչ հարիր բառերով: Ահա և վերջ, բացահայտված է՝Անկախ Հայաստան անբարոյական ֆեյքը, ով հայ աղջիկ լինելով վարկաբեկում է հայ արժանապատիվ կնոջ կերպարը և բնականաբար ուղղորդվում հատուկ պետական օղակների կողմից: Ողջ համացանցը գիտի, որ Անկախ Հայաստան ֆեյքը Նանա Գնդոյանն է, ով էլ չգիտի, թող իմանա:

 

Անի Զախարյանի գրառմանը հաջորդել է  Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջի գրառումը.

Սիրելի Անի Զախարյան ջան, էս Ձեր գրած անիմաստությունը ինձ վշտացրեց ոչ թե էն պատճառով, որ ինձ կնոջ տեղ եք դնում (որքան էլ, որ իմ գեղեցկուհի ֆրենդներից մեկի), այլ այն պատճառով, որ այդքան թույնով եք լցված իմ հանդեպ: Ես Ձեզ երբեք չեմ վիրավորել, եթե այդպես է ընկալվել, ցավում եմ. իմ բոլոր սուր գրառումները Անի Զախարյան քաղաքական գործչին են վերաբերել ու ոչ երբեք կնոջը: Անկեղծ տխրեցի էս Ձեր գրածի համար:
Հ.Գ. Նանա ջան, դե փիառիդ համար էլ ինձ ինչ կտաս կտաս էլի...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին