▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկարայի քաղաքապետ. «Քրդական կենցաղով ապրող աթեիստ հայեր կան»

ermenihaber-ը գրում է. Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում»  կուսակցության անդամ, Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Թուրքիայի արևելքում քրդական կենցաղով ապրող սակայն արմատներով հայ աթեիստներ կան:

Թուրքական «Ջումհյուրեթ» թերթը, քաղաքապետի գրառումները սկանդալային համարելով, տեղեկացնում է, որ Գյոքչեքն իր էջում տեղադրել է նաև մի տեսանյութ, որը շրջանառության մեջ էր մտել քրդական հարցի լուծման գործընթացից առաջ՝ օգտագործվելով հիմնականում քարոզչական նպատակներով: Տվյալ տեսանյութում մի քանի մարդիկ, ըստ պնդումների «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամներ, ծաղրում են նամազը:
Գյոքչեքը հետյևալ գրառումներն է կատարել.

«Արևելքում ազգի գոյության և միասնականության պահպանության համար իրենց կյանքը վտանգող, Իսլամի համար աշխատող մեր քուրդ եղբայրներին ողջունում եմ:

Սակայն արևելքում քրդական կենցաղով ապրող, բայց իրականում արմատներով հայ աթեիստներ կան (սա չի վերաբերում հայրենիքին կապված մեր հայ եղբայրներին)»:
Հայերի մասին գրառումից հետո Գյոքչեքը տեղադրել է վերոհիշյալ տեսանյութը՝ գրելով, որ նրանց նման ՔԲԿ-ականները ոչ խաղաղության գործընթաց են ուզում, ոչ էլ ցանկանում են, որ պատերազմը ավարտվի և նրանց անվանել է իսլամի թշնամիներ:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին