«Անկարան շփվում է ղարաբաղյան հակամարտության երկու կողմերի հետ»,-հայտարարել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդիմը:
«Մենք փորձում են մեր մակարդակում կազմակերպել հակամարտող կողմերի միջև երկխոսություն», — ասել է Յարդիմը Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ պաշտոնական Անկարան կաևոր նշանակություն է տալիս ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ու պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ գործում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ամփոփելով Սանկ-Պետերբուրգում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները, հայտարարել էր, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կոնկրետ առաջնթաց կա և խոսել էր «տարածքների վերադարձման» անհրաժեշտության մասին:
Asekose.am-ը կփորձի առաջիկայում ներկայացնել ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի այս հայտարարությանը:
ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը կարդացեք այս հղումով: