▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անճոռնի ինչ-որ կառույցի կվերածեն.Համալիրի նախկին «տերերը»՝ օտարման մասին

ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին ամրացված և ՀՀ սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնել և օտարել: Սահմանվել է, որ ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա անշարժ գույքի վաճառքի գինը 30 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է: Գնորդը «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊՆ-ն է, որը պարտավոր է առնվազն վեց ամիս ժամկետով և առնվազն 55 հազար ՀՀ դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագիր կնքել մարզահամերգային համալիրում փաստացի աշխատող 99 աշխատողի հետ, պահպանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանումը, պահպանել մարզամշակութային համալիրի օգտագործման ուղղվածությունը, 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովել ՀՀ կառավարության հայտով համապատասխան նշանակություն ունեցող մինչև 5 միջոցառման, բայց ոչ ավելի, քան տարեկան 12 օր տևողությամբ, անվճար կազմակերպումը, համալիրի տարածքում քաղաքացիների համար ապահովել Ծիծեռնակաբերդ այցելելու անարգել ու անվճար սերվիտուտի իրավունք՝ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու դեպքում: Նաև հավանություն է տրվել «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ ներդրումային ծրագրին: Այս ընկերությունը նպատակ ունի մարզահամերգային համալիրի ձեռքբերման և հարակից տարածքի կառուցապատման միջոցով իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր, որի ընդհանուր նկարագիրը հետևյալն է. նորոգել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում և ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որն առաջինն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Այն ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն: 

Մարզահամերգային համալիրի նախկին սեփականատիրոջ ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ միշտ աշխատել են չշեղվել այն ուղղություններից, որոնք եղել են շենքի կառուցման օրվանից:

«Համալիրը երբեք ՓԲԸ-ի կողմից բիզնես-նախագիծ չի դիտարկվել: Փորձել ենք պահպանել այնպիսին, ինչպիսին որ կար: Իսկ հիմա այն, ինչ կատարվում է՝ ինձ որպես քաղաքացի դուր չի գալիս: Թե ինչի կվերածվի՝ կտեսնենք հետագայում, բայց հաստատ չեն թողնի, որ «հիասթափվենք», անճոռնի ինչ-որ կառույցի կվերածեն»,-ասաց նա՝ հավելելով, որ այստեղ մեծ անելիք ունեն հասարակությունն ու ՀԿ-ները:

«Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի փաստաբան Արմեն Հակոբյանն էլ նշեց, որ բազմաթիվ դատական վեճեր կան՝ կապված «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի հետ:

«1 տարուց ավելի է՝ քննվում և վերջնական որոշում չի կայացվել գույքի հանձնման վերաբերյալ: Բացի այդ՝ Կառավարությունն իր որոշման մեջ հստակ նշել էր, որ շարժական գույքը պետք է հանձնվեր սեփականատերերին, ուստի հիմա բազմաթիվ ընկերություններ, անհատներ  իրենց գույքն են պահանջում ՊՆ-ից, իսկ գույքն օտարվում է: Բացի այդ՝ ավարտված չէ ընկերության սնանկացման գործընթացը»:

 Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին