▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անժելինա Ջոլիին ևս մեկ վիրահատություն է սպասվում. կհեռացնեն դերասանուհու ձվարանները

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հոլիվուդյան դերասանուհի Անժելինա Ջոլին, որը վերջերս կրծքի կաթնագեղձերի հեռացման վիրահատություն է տարել, մոտ ապագայում ևս մեկ անգամ վիրահատական սեղանին կհայտնվի: Այս անգամ կհեռացնեն դերասանուհու ձվարանները. այս մասին գրում է People-ը:

Ջոլին ստիպված էր հեռացնել կրծքի կաթնագեղձերը և հիմա էլ ստիպված է համաձայնել ձվարանների հեռացմանը, քանի որ իր մոտ քաղցկեղի զարգացման մեծ հավանականություն կա: Հիշեցնենք, որ մինչ կրծքի կաթնագեղձերի հեռացումը դերասանուհու մոտ քաղցկեղի զարգացման հավանականությունը 87 տոկոս էր, վիրահատությունը վտանգը 5 տոկոսի է հասցրել, իսկ ձվարանների հեռացումը քաղցկեղի հավանականությունը կնվազեցնի 80-90 տոկոսով:  Ինչպես New York Times-ի հետ հարցազրույցում ասել էր հոլիվուդյանը աստղը` վիրահատության գնալու որոշումը կայացնելու հարցում մեծ ազդեցություն է ունեցել 2007 թվականին մոր մահը. վերջինս 56 տարեկանում մահացավ ձվարանների քաղցկեղի դեմ 10 տարի պայքարից հետո:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին