▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անժելա Սարգսյանը նկարահանվե՞լ է հոլանդական պոռնո ֆիլմում

Ֆեյսբուքի օգտատեր Նարեկ Մինասյանն իր էջում  թողել է հետևյալ գրառումը.

Արդեն մի քանի օր գտնվում եմ Հոլանդիայում: Երեկ ակումբներից մեկում պոռնո ֆիլմ էր ցուցադրվում: Նման ֆիմեր դիտելու սեր չունեմ, բայց գլխավոր դերակատարի հայկական արտաքին ունենալը ստիպեց, որ ուշադրությամբ դիտեմ: Վերջում, երբ դերակատերների անուններ էի կարդում, նկատեցի Անժելա Սարգսյան անունը: Շատ ամաչեցի, որ հայ կինը կարող է նման վարքագիծ ունենալ:

Հատկանշական է, որ Ֆեյսբուքի օգտատեր Նարեկ Մինասյանը նոր է գրանցվել համացանցում` այդ իսկ պատճառով ` օգտատերի էջը շատերի կողմից ընկալվել է իբրև ֆեյք, լուրը` նույնպես...

Ամեն դեպքում` լուրի վերաբերյալ` դերասանուհու կարծիքը ճշտելու համար Asekose.am-ի թղթակիցը փորձեց ճշտել հենց Անժելա Սարգսյանից, ում հեռախոսահամարը, սակայն, անհասանելի էր: 

Երևանի Դրամատիկական թատրոնում, որի ներկայացումներից մի քանիսում ներգրավված է Անժելա Սարգսյանը, նույնպես դերասանուհուն չկարողացանք գտնել. այստեղ խոստացան մեր լրագրողի հեռախոսահամարը փոխանցել Անժելա Սարգսյանին և եթե ցանկություն ունենա` նա կկապվի մեզ հետ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին