Viva.ua-ն գրում է,որ Քսենիա Սոբչակն անսպասելիորեն «պայթեցրել» է համացանցը: Հեռուստահաղորդավարուհին շանսոն ոճի մեջ երգ է ձայնագրել և տեսահոլովակ նկարահանել:
Նա իր երկրպագուների առջև հանդես է եկել Օկսանա Սեվեր կեղծանունով: Ռուսական հեռուստատեսության ամենահամարձակ շիկահերներից մեկը սոցիալական կայքում ներկայացրել է իր տեսահոլովակը շանսոնի լավագույն ավանդույթներով: Իհարկե, այս ամենը Սոբչակը կատարել է նաև սարկազմի որոշակի չափաբաժնով:
«Եվ ահա, դիմավորեք, Օկսանա Սեվեր, «Հարազատին»: Ես վերցրել եմ լավագույններից վատագույնը»,- ներկայացրել է իր ստեղծագործությունը Քսենիա Սոբչակը: