Դիտեք նաև՝
Երեկ՝ հունիսի 1-ին, սկանդալային մոդել Անիտա Հարությունյանը երևանյան լողավազաններից մեկում նշել է իր ծննդյան տարեդարձը։ Դատելով ծննդյան տարեդարձի լուսանկարներից՝ հասկանալի է դառնում, որ երեկոն իսկապես ստացված է եղել և անմոռանալի։
Asekose.am-ի հետ զրույցում մոդելը նշեց, որ ամեն տարի մեծ անհամբերությամբ է սպասում իր ծնունդին՝ փորձելով այն յուրահատուկ և տարբերվող ձևով տոնել։
Այս տարի որպես ծննդյան վայր մոդելը ընտրել էր լողավազանը, իսկ որպես ծննդյան թեմա՝ pool party-ն։
«Այս անգամ ևս ամեն ինչ անզուգական անցավ, և դրա պատճառը այն մարդիկ էին, ովքեր շրջապատում են ինձ»,- ասաց Անիտա Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ծննդյան տարեդարձին ներկա են գտնվել իր ընկերներից ամենամտերիմները, ովքեր միմյանցից շատ տարբեր են և բոլորովին այլ ոլորտներից․
«Հրավիրելով ընկերներիս՝ փորձում եմ այնպես կազմակերպել ամեն բան, որ նրանք մոռանան իրենց առօրյա հոգսերը, աշխատանքը, փոխարենը՝ լիաթոք ուրախանալ, վայելել իրենց երեկոն, պարզապես հաճելի երեկո անցկացնել»,- ասաց Անիտա Հարությունյանը։
Իսկ խոսելով անականկալների և նվերներիի մասին՝ Անիտան պատմեց, որ օրը սկսվել է ծաղիկներով․
«Առավոտս սկսվել է անակնկալով՝ 500 վարդի տեսքով։ Իսկ արդեն օրվա մեջ այնքան ծաղիկներ եմ ստացել, որ դրանցից մեծ մասը, ուղղակի չկարողանալով տեղավորել մեքենայիս մեջ, թողել եմ ծննդյանս վայրում։ Շատ մեծ ուրախությամբ և ոգևորությամբ եմ վերադարձել տուն, որովհետև օրս իսկապես անզուգական անցավ»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց Անիտա Հարությունյանը։