▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անիտա դու «լցրած» տիկնիկ ես, ով արտաքինը փրկել է բոտեքսով ու գումարներով

Վերջին շրջանում քննարկումների մեծ ալիք էր բարձրացրել մոդել Անիտա Հարությունյանն, ով դերասանուհի Լուիզա Ներսիսյանին մեղադրել էր իրեն նմանակելու մեջ։ Այս առիթով օգտատեր Աննա Պետրոսյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սկանդալային մոդել Անիտա Հարությունյանը, ով վերջին շրջանում բոլորին մեղադրում է իրեն կրկնօրինակելու, իր կերպարները «գողանալու» մեջ ու սկանդալներ է ստեղծում լրատվամիջոցներում, մոռացել է իր ֆեյսբուքյան էջից ջնջել իր արխիվային լուսանկարները, որոնք նայելիս հասկանում ես, որ դեռ տարիներ առաջ է Անիտան սկսել նմանակել ուրիշներին ու բազմաթիվ միջամտությունների դիմելով՝ փոխել է իր արտաքին տեսքը: Ճիշտ է՝ նա Հայաստանի մոդելներին չի նմանակում, բայց արտերկրի մոդելներին նմանակելով է զբաղված:
Հարգելի Անիտա, ճիշտ է պայմանագրեր շատ ունես, աշխատում ես լուրջ բրենդների հետ, բայց դու, միևնույն է, շատ փոքր մարդ ես: Քո արտաքին փոփոխությանը նայելիս մարդ ուզում է ասել.
«Աղջիկ ջան, ինչ էիր, ինչ դարձար»… : Միշտ փողերիդ մասին ես հիշատակում, անցածդ ճանապարհի և այլն: Քեզ այնպես ես դրսևորում կարծես թե Հայաստանում միակ ու անփոխարինելի «մոդելն» ես: Քեզ ում տեղն ես դրել, որ Հայաստանում փակես մոդելների ճանապարհն ու պատվիրատուի դիմաց պայման դնես,որ եթե այս կամ այն նախագծում լինում ես դու, ապա չի լինում ոչ մի այլ մոդել: Մինչ քո Հայաստան գալը շատերն աշխատանք ունեին: Մի խորհուրդ՝ որտեղից որ եկել ես, հետ գնա ու թող մարդիկ աշխատեն:

Anna Petrosyan-ի լուսանկարը:

Հ.Գ. Արտաքինդ փրկել ես այդ նույն փողերով ու բոտեքսներով: Դու «լցրած» ու բնական լինելուց բավականին հեռու ես: Մի օր այդ նույն բարձր քիթդ գետնին է քսվելու: Հերիք է ներկայացնես ու խոսես շքեղ կյանքիդ մասին ու աջ ու ձախ մեղադրես բոլորին քեզ նմանակելու մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին