.«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը գրել է․ «Ի՞նչ մակարդակի «տաղանդ» է պետք ունենալ, որ Հայաստանի նման երկիրը, որը կանգնած է լրջագույն մարտահրավրների առաջ, կարողանալ մտցնել Պուտինի ձերբակալման թեմայի մեջ: Ո՞նց է, էլի դա հնարավոր: Սա դեռ ծաղիկներն են՝ ավելի վատ ազդակներ էլ կստանանք, բայց հարցն անգամ սա չէ, այլ, թե բացի հերթական պրոբլեմը ստեղծելուց, ի՞նչ ստացանք:
Ամեն տեղ մեզ մեջ գցելը պարտադիր է՞:
Հ.Գ. Անիմաստ քֆուր տալը տղամարդկության հետ կապ չունի, անգամ, եթե դրա համար բերանիդ չես ուտում: Էլ չասեմ, երբ «բերանին ուտելն» էլ չի ուշանում:
Հ.Գ.2 Գրառումն այն մասին չէ, որ սննդի անվտանգության ու վերահսկողության խնդիր չունենք»:
Հիշեցնենք, որ 2023 թվականին Հայաստանի Հանրապետությունից ռուսական շուկա կաթնամթերքի մատակարարումների ծավալների ավելացման կապակցությամբ «Ռոսսելխոզնադզորը» աշխատանքներ է իրականացրել՝ պարզելու աճի պատճառները։ Այս մասին նշվում է կառույցի հայտարարության մեջ։ Հայկական կողմից ստացված նախնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը, ինչի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառել։ «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների կողմից 2023 թվականի մարտի 20-ից մարտի 24-ը անցկացված ստուգման ընթացքում այս փաստը հաստատվել է։ Բացի այդ, արտադրական գործընթացում հայ արտադրողներին թույլատրվում է օգտագործել հումք իրանական ձեռնարկություններից, որոնք իրավունք չունեն մատակարարել Ռուսաստան։ «Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ խնդրանքով կասեցնել երկու ստուգված ձեռնարկություններից Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը։ «Ռոսսելխոզնադզորը» տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ԵԱՏՄ-ում գործող անասնաբուժական օրենսդրության խախտումների անթույլատրելիության մասին։ |
Դիտեք նաև՝