▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Զախարյանը պահանջում է բավարարել իր պահանջները

Հարգելի գործընկեր, ինչպես և նախապես հայտնել էի ձեզ, այսօր Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության անունից պաշտոնական դիմում տրվեց Հեռուստատեսության և Ռադիոյի Ազգային հանձնաժողովին, որտեղ կուսակցության անունից պահանջել եմ․

1․ ՀՌԱՀ-ի առաջիկա նիստին որպես օրակարգային հարց քննարկման դնել իմ կողմից ներկայացված դիմում-բողոքը և ինձ, որպես տուժող կողմի, հրավիրել մասնակցելու նիստին՝ապահովելով բոլոր հեռուստաընկերությունների, բոլոր ռադիոընկերությունների և բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցների ներկայությունը նիստին, որի իրավունքը ես ունեմ համապատասխան Հեռուստատեսության և Ռադիոյի մասին օրենքի, ՀՌԱՀ-ի մասին գլուխ 5-ի հոդված 44-ի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի։

2․ Ելնելով Տեղեկատվության տրամադրման ազատության մասին ՀՀ օրենքից տրամադրել ինձ Հայաստանում գրանցվածև լիցենզիա ունեցող բոլոր հայկական հեռուստաընկերությունների, բոլոր ռադիոընկերությունների, բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցների բաժնետերերի ցանկը՝նշելով առանձին-առանձին անուն ազգանունները և բաժնետոմսերի տոկոսային բաժինները յուրաքանչյուր բաժնետիրոջ կտրվածքով։

3․ Ելնելով Տեղեկատվության տրամադրման ազատության մասին ՀՀ օրենքից տրամադրել ինձ 2016թ․-ին ՀՌԱՀ-ին բյուջեով նախատեսված թիվը ՀՀ դրամով։

4․ Համապատասխան ՀՌ մասին օրենքի ՀՌԱՀ-ի գլուխ 5-րդի հոդված 43-ի 1-ին կետի 2016թ․-ի ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ-ում ներկայացվելիք Ազգային Հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդման մեջ հատուկ ընդգրկել և ԱԺ-ում համակողմանի քննարկման դնել իմ կողմից բարձրացված այս լուրջ հիմնախնդիրը, որը իմ կողմից կներկայացվի նաև Մարդու իրավունքների նոր պաշտպանին նշանակվելուց հետո։

Պարոն Բունիաթյան ՀՌ-ի մասին օրենքում ՀՌԱՀ-ի մասին գլուխ 5-ի հոդված 39-ի 5-րդ կետում ամրագրված երդմանը համաձայն որպես անկախ մարմին պարտավոր եք հրատապ կասեցնել Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության գործունեությունը խոչընդոտող այս հակաիրավական գործընթացը։ Այս հակաիրավական գործընթացի կասեցումը կարևոր է նաև այն պատճառով, որ ՆՔՄԿ-ը պատրաստվում է մասնակցել 2017թ․-ի ԱԺ-ի համապետական ընտրություններին և ստիպված ենք նախապես լուրջ միջոցներ ձեռնարկել հետագայում այսօրինակ հակաիրավական բարդություններից զերծ մնալու համար։

Եթե իմ պահանջները 1 ամսվա ընթացքում չբավարարվեցին և խնդիրը լիարժեքորեն չլուծվեց, ստիպված եմ լինելու դատական հայցով դատարան դիմել ընդդեմ ՀՌԱՀ-ի։ Ուստի, նման բարդություններից զերծ մնալու համար խնդրում և պահանջում եմ լիարժեքորեն բավարարել իմ պահանջները։

Անի Զախարյան

Նոր Քաղաքական Մշակույթ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին