esem.am-ը գրում է,որ երեկ, «Հայելի» մամուլի ակումբում, տեղի ունեցավ «Անի Քոչար փրոդակշնի» հիմնադիր տնօրեն, «Ե՞ս Yes!» ամսագրի հեղինակ և հիմնադիր Անի Քոչարի մամուլի ասուլիսը: Թեման իր իսկ մտահղացած, ամսագրերի` «Ե՞ս Yes!>-ի և «ԵՍ եմ…»-ի հետագա ճակատագրին էր:
Անի Քոչարը անկեղծորեն խոստովանեց, որ գիտակցում է տարիներ առաջ իր թույլ սխալն ու դրա հետևանքները` չգրանցելով ամսագրի նկատմամբ իր հեղինակային իրավունքները և մտավոր սեփականությունը, սակայն այժմ չի դիմի դատարան այդ իրավունքները վերականգնելու համար. դատարան չդիմելու պատճառներից մեկն էլ այն է, որ նա չի վստահում մեր երկրի դատական համակարգի անաչառությանը և անկախությանը։
Առավել մանրամասն՝այստեղ