Դիտեք նաև՝
Լրագրող Անի Քոչարը 2 շաբաթ առաջ մայրացել է, սակայն մինչ այս չի խոսել փոքրիկի ծննդի մասին որևէ բան:
Միայն երեկ`իր ամուսնության օրը, Անին հայտնել է լուրը, ինչպես նաև նշել է, որ դստերը անվանակոչել են Մարիա`ի պատիվ սկեսուրի:
Անին ուղերձով է հանդես եկել, որտեղ պատմել է իր հղիության մասին իմանալու առաջին իսկ պահից, որդու և ամուսնու արձագանքից, հղիության դժվար օրերի և հավատի մասին, որն, ինչպես Անին է նշում, օգնել է իրեն հասնել այս օրվան:
Անին նշել է, որ շատ բժիշկներ են իրեն ասել, որ չի կարող մայրանալ լուրջ հիվանդությունից հետո, սակայն ինքը հույսը չի կորցրել:
Նրա ամուսինը խորհուրդ է տվել Անիին մոռանալ կրկին մայրանալու միտքը`նշելով, որ իրենց որդին կա և բավական է: Սակայն Անին որոշել է ամուսնուն պարգևել հայր դառնալու զգացողությունը:
Անին նաև չի կարողանում զսպել արցունքները`մաղթելով բոլոր մայրանալ ցանկացող կանանց զգալ այդ բերկրանքը:
Տեսանյութը`հետևյալ հղումով
Դիտեք նաև՝