▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Լորակին մեղադրել են մարմնավաճառությունը պրոպագանդելու մեջ

Օրեր առաջ ներկայացրել էինք ուկրաինացի երգչուհի Անի Լորակի նոր տեսահոլովակը, որը նկարահանված էր «Корабли» երգի հիման վրա: Տեսահոլովակում Անի Լորակը ներկայանում է երկու կերպարում, որոնցից մեկն իսկական իրարանցում է առաջացրել: Խոսքը բավական երկար կտրվածքով ճերմակ զգեստի մասին է, որի համար Լորակը, ըստ որոշ օգտատերերի, ներքնազգեստ չի հագել: Չնայած այն բանին, որ տեսահոլովակում ավելորդ որևէ բան չի երևում, նշենք, որ գտնվել են մարդիկ, ովքեր քննադատել են երգչուհուն, իսկ նրանցից ոմանք նույնիսկ Լորակին մեղադրել են մարմնավաճառությունը պրոպագանդելու մեջ:

«Սա մարմնավաճառությունը պրոպագանդելու սկիզբն է»,- գրել են նրանք:

Իհարկե, գտնվել են նաև մարդիկ, ովքեր պաշտպանել են երգչուհուն՝ ասելով, որ նա միակը չէ, ով ցույց է տվել իր ոտքերը և դրանցից վերև գտնվող մարմնի մասերը:

Անձամբ Անի Լորակը, անդրադառնալով իր զգեստին վերաբերող այս խոսակցություններին, նշել է.

«Իհարկե, ներքնազգեստ եղել է իմ հագին: Սա մի յուրահատուկ զգեստ է, որը ստեղծվել է հատուկ իմ տեսահոլովակի համար: Այդ կտրվածքը, որը բուռն քննադատությունների առիթ է հանդիսացել, իրականում միայն ստեղծում է այնպիսի տպավորություն, որ ես առանց ներքնազգեստի եմ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին