▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհեթեթ օրենքներ համբույրի մասին

Այովայում արգելված է անծանոթների հետ համբուրվելը: Ոչ մի ռոմանտիկա: Կոլորադոյում արգելված է քնած կնոջը համբուրելը, եթե անգամ այդ կինը ընկերուհին է, կինը կամ նույնիսկ քնած դուստրը, որին հայրը կամենում է «պաչիկ» անել: Կոնեկտիկուտում ավելի էկզոտիկ օրենքներ են. ամուսիններն իրենց կանայք իրավունք չունեն համբուրել կիրակի օրերին: Իսկ այլ կանանց հետ կիրակի օրերին համբուրվելու մասին օրենքը լռում է:

Մալազիայում, օրինակ, հասարակական վայրերում համբուրվելու համար սահմանված է 75 դոլար տուգանք: Ինդոնեզիայում նույն զանցանքի համար սահմանված տուգանքն ավելի թանկ է նստում` ազատազրկում մինչև 10 տարի ժամկետով կամ 100 հազար դոլար: Սիրառատ Ֆրանսիան ներողամիտ է այդ հարցում, սակայն տուգանում է համբույրի համար, եթե «դեպքը» կատարվում է երկաթուղու վրա: Անվիճելի է, որ այդ վայրում ոչ միայն համբուրվել, այլև կանգնել խորհուրդ չի տրվում:

Աբու Դաբիում փողոցում համբուրվելու դեպքում 10 օր կալանքի են դատապարտում: Մի քանի տարի առաջ Դուբայում 2 զբոսաշրջիկ` Ուկրաինայի քաղաքացին ու Ուզբեկստանի քաղաքացուհին փողոցում համբուրվելու համար տուգանվեցին 1000-ական դոլարով: Ոստիկանական արձանագրության մեջ նշվում է, որ նրանք անօրինական գործողություն են կատարել, ինչը հասարակական բարոյական նորմի խախտում է:

Սանասար Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին