▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհետացած ու գտնված զինվորի մոր նամակը. Մարդու կողքին, մարդու համար

Որևէ առիթ չեմ ունեցել առնչվելու ոստիկանության, հատկապես՝ ռազմականի հետ:

Հոգեկան խորը ճգնաժամի մեջ գտնվելուս երեք օրերի ընթացքում, երբ Լուսակերտի զինվորական զորամասից անհետացել էր որդիս՝ Տարոն Հայրունին, և ինձ թվում էր, թե կյանքս ավարտված է, և ես միայն վշտի և անորոշության թույնն եմ ըմպելու այսուհետ, իմ և իմ ընտանիքի կողքին կանգնեցին ՀՀ ՌՈ աշխատակիցները:

Նրանք արձագանքեցին  առաջին իսկ ահազանգին անմիջապես, ժամերով մեր կողքին էին, լսում, քննարկում, պարզաբանում էին ամեն մի մանրուք, ոչ միայն ի պաշտոնե, այլև հոգեբանորեն զորակցում էին մեզ, ճիշտ ճանապարհով տանում որոնողական աշխատանքները:

Ոստիկանության աշխատակիցներից մեկը՝ Արմեն Մնացականյանը, իմ հոգու ամենաճգնաժամային պահին ինձ հետևյալն ասաց շատ վստահաբար.

-       Մենք կգտնենք ձեր որդուն և զորամաս կվերադարձնենք,- և ի զարմանս ինձ՝ խորհուրդ տվեց.

-       Դուք միայն աղոթեք Աստծուն:

Հավատացեք, ուրախության, երջանկության ջերմ ու առատ արցունքներով եմ գրում այս ամենը և իմ շնորհակալությունը հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ՝ գտնելու որդուս. մեր ընտանիքի հարազատներին, ծանոթ-բարեկամներին, հարևաններին և առանձնապես ՀՀ ՌՈ Կոտայքի  և Վարդենիսի տարածաշրջանների, Հանրապետության ոստիկանության գլխավոր վարչության՝ մեզ աջակցած ողջ անձնակազմին՝ իրենց բարձր մասնագիտական, հոգեբանական ճիշտ, իրոք մարդասեր աշխատանքի համար:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին