▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհայտ ճշմարտությունը Վատիկանի մասին. ամեն ինչ պարզ կդառնա 2014-ին

Վատիկանի ճշմարտությունը. Բենեդիկտոս 16-րդը հրաժարվեց գահից «ճակատագրին դե՞մ գնալու» և աշխարհի վերջը կասեցնելու՞ համար: ASEKOSE.am- ը ներկայացնում է Սբ. Մաղաքիոսի մարգարեությունը Հռոմի վերջին պապի և աշխարհի վերջի մասին:

Մոտ երկու ամիս առաջ ոչ միայն կաթոլիկ, այլև ողջ քրիստոնյա աշխարհը ցնցեց Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հայտարարությունը. նա հրաժարվեց պապական աթոռից` ասելով. «Երկար մտորումներից հետո հասկացա, որ պիտի գնամ: Իմ պատկառելի տարիքում այլևս ուժ չունեմ ղեկավարելու «Պետրոսի սուրբ նավակը»: Բենեդիկտոս 16-րդը նշել էր, որ որոշումը հանուն եկեղեցու բարօրության է, քանի որ ինքը «թե ֆիզիկապես, թե բարոյապես և թե հոգեպես այլևս չի կարող իր պարտականությունները կատարել». «Այս իրավիճակում ես ոչ թե կարող եմ, այլ պարտավոր եմ հրաժարվել աթոռից»,- ասել էր նա: Պապերի պատմագրության մեջ Բենեդիկտոսի 16-րդի գահից հրաժարումը միակ դեպքը չէր, ուստի արտառոց համարել չի կարելի: Սակայն Վատիկանի արխիվներոմ պահվող մատյաններից մեկում ամփոփված գաղտնի տեղեկությունները թույլ են տալիս Բենեդիկտոս 16-րդի քայլին այլ բացատրություն տալ, քան առողջական խնդիրներն ու պատկառելի տարիքն են:

1094 թվականին Իռլանդիայում ծնված, հետագայում կաթոլիկ եկեղեցու կողմից սրբացված Սուրբ Մաղաքիոսը մարգարեություն էր արել, ըստ որի` 112-րդ պապի (112-րդը հաշվարկվում է Մաղաքիոսի մարգարեության պահից, իսկ եկեղեցու հիմնադրումից սկսած 265-րդ) գալստյան հետ միասին կգա նաև աշխարհի վերջը: Թե որքանով վստահելի են Սուրբ Մաղաքիոսի մարգարեությունները, այս հարցին պատասխանելու համար նախ անհրաժեշտ է ներկայացնել մի քանի կարևոր փաստ: Դեռևս 12-րդ դարում Հռոմի պապ Ինոկենտիոս 2-րդը կարդինալների կոնկլավի ժամանակ հայտարարել էր, որ յուրաքանչյուրը պետք է խոնարհվի Մաղաքիոսի առջև, քանի որ «նա ուղարկված է Աստծո կողմից»: Մաղաքիոսի ժամանակակիցների վկայությամբ` նա օրեր ու անքուն գիշերներ էր անցկացնում Վատիկանի գրադարանում` աշխատելով մի ձեռագրի ստեղծման վրա: Նրա մահից հետո մատյանը կորել էր գրադարանում: Այն գտնվեց միայն 450 տարի անց: Գտնված մատյանը պարունակում էր Մաղաքիոսի մարգարեությունները:

Դրանցից վերջինի համաձայն` 2014 թվականը կդառնա աշխարհի վերջը: 1139 թվականին Մաղաքիոսը սարսափելի տեսիլք է ունենում հռոմեական կաթոլիկ եկեղեցու և առհասարակ ողջ մարդկությանը վերաբերող: Նրա տեսիլքի համաձայն` աշխարհի վերջը կգա այն բանից հետո, երբ պապական աթոռին կբազմի մարգարեությունը գրելու պահից գահակալած 112-րդ պապը:
Մաղաքիոսի մարգարեության մասին երկար տարիներ ու անգամ դարեր շարունակ բուռն վեճեր էին ընթանում: Մաղաքիոսի մարգարեությանը հավատացողները բերում էին տարբեր օրինակներ, երբ նրա կանխատեսումները ճշգրիտ էին եղել:
Նա իր ցուցակում 101-րդ (իսկ եկեղեցու հիմնադրումից սկսած 257-րդ) պապին` Պիոսը 9-րդին նա անվանել էր «խաչ խաչի վրա»: Եվ մարգարեն չէր սխալվել: Պիոս 9-րդն իսկապես երկու խաչ էր կրում: Մեկը կաթոլիկ եկեղեցին ղեկավարելու խաչն էր, և երկրորդն էլ այն էր, որ իտալական ազգային-ազատագրական շարժման հետևանքով պապական տիրույթներն անհամեմատ կճատվել էին, և Պիոս 9-րդը փաստացի դարձել էր պատանդ իր իսկ տիրույթներում` չկարողանալով այն լքել մինչ մահը:
Մեկ այլ իրականացած մարգարեություն. Հռոմի պապ Ուրբան 8-րդին Մաղաքիոսն անվանել էր «Շուշան և վարդ»: Հենց Ուրբան 8-րդի գահակալման շրջանում էլ տեղի է ունեցել Եվրոպայի կարևորագույն իրադարձություններից մեկը` բողոքական Անգլիայի (վարդ) և կաթոլիկ Ֆրանսիայի (շուշան) հաշտեցումը, որը կնքվել էր Կառլոս Առաջին Ստյուարտի և Մարիա-Հենրիետա Բուրբոնի ամուսնությամբ:

Հովհաննես Պողոս 2-րդին մարգարեն անվանել էր «արևի աշխատանք» կամ «աշխատել արևի պես»: Հետաքրքիր է, որ Հովհաննես Պողոսը ծնվել էր 1920 թ. մայիսի 18-ին` Արեգակի խավարման օրը, և նրա հուղարկավորության օրը ևս արևի խավարում էր դիտվել: Բացի այդ, Հովհաննես Պողոս 2-րդը շատ էր ճամփորդում, և միգուցե Սուրբ Մաղաքիոսը նաև ի նկատի է ունեցել, որ նա արևի պես եղել է ամբողջ աշխարհում:

Այնուհետ Մաղաքիոսի մարգարեությունն ավելի հետաքրքիր է դառնում. այն վերաբերում է մարգարեությունը գրելու օրվանից հաշվարկած 112-րդ Պապին (112-րդը դարձավ Բենեդիկտոս 16-րդը), որին նա անվանել էր «Հռոմի Պետրոս» (հենց Պետրոս առաքյալն էր Հռոմի եկեղեցու հիմնադիրը): Նրան Մաղաքիոսը նկարագրում է որպես Հռոմի վերջին պապ և մարգարեության մեջ հիշատակվում է նաև «2014» թիվը: Հենց այս թվի և 112-րդ պապի հետ է կապված մարգարեության վերջին գլուխը. այդ ժամանակաշրջանը նա նկարագրում է որպես «բազմաթիվ դժբախտությունների և աղետների շրջան, Յոթ Բլուրների Քաղաքը (Հռոմը հիմնվել է 7 բլուրների վրա) կկործանվի, և Հրեշավոր դատավորը կդատի մարդկանց»: Սուրբ Մաղաքիոսն իր մարգարեության մեջ 112-րդ պապին «սև» էր անվանել, և երբ ընտրվեց Բենեդիկտոս 16-րդը, նրանք, ովքեր հավատում էին Մաղաքիոսի կանխատեսումներին, թեթևացան` մտածելով, որ նա սխալվել է, որովհետև Բենեդիկտոս 16-րդը սև չէ: Սակայն նրանց ցնծության վերջը եկավ, երբ պարզվեց, որ Բենեդիկտոս 16-րդի գերբն է «սև», ավելի ճիշտ դրա վրա սև խափշիկ է պատկերված:
Հենց Սուրբ Մաղաքիոսի այս մարգարեությունն է շատերին ստիպում մտածել, որ Բենեդիկտոս 16-րդի հրաժարականի իրական պատճառը ոչ առողջությունն էր, ոչ էլ պատկառելի տարիքը: Քանի որ Սուրբ Մաղաքիոսի ձեռքով գրված մատյանը, ի թիվս մի շարք այլ ձեռագրերի, պահվում է Վատիկանի գաղտնի արխիվներում, որտեղ մուտք ունեն միայն պապերը, հետևաբար Բենեդիկտոս 16-րդը կարող էր ծանոթ լինել նրա մարգարեությանն ու իր քայլով ցանկանար խուսափել սարսափելի «ճակատագրից»` չդառնալով կաթոլիկ եկեղեցու և ողջ մարդկության կործանման, այսինքն` աշխարհի վերջի պատճառ:

Հիշեցնենք նաև, որ Բենեդիկտոս 16-րդի հրաժարականից հետո կաթոլիկ աշխարհը նոր պապի ամենահավանական թեկնածուների շարքում հիշատակում էր կարդինալ Պիտեր Թարքսոնի անունը, որը սևամորթ է: Երբ նա չընտրվեց, Սուրբ Մաղաքիոսի մարգարությանը հավատացողները կրկին թեթևորեն շունչ քաշեցին` մտածելով, որ մարդկությունը խուսափել է սարսափելի կանխատեսումից:

Ինչ կլինի իրականում, ցույց կտա ժամանակը, բայց հավելենք, որ իր կանխատեսումներով առավել հայտնի Նոստրադամուսը, խոսելով` Մաղաքիոսի մարգարեությունից հետո հաշվարկած 112-րդ (այսինքն` 265-րդ)Պապի մասին, գրել էր, որ այդ ժամանակ «արյունը կողողի երկիրը, մարդիկ կապրեն փակ բերաններով, և կգա անսպասելին»:

Ինչ վերաբերում է Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսին, ապա նրա անվան հետ ոմանք կապում են «666» թիվը. կիրառելով եբրայական թվային հաշվարկները (այստեղ այբուբենի յուրաքանչյուր տառը համարժեք է մի թվի), ստացվում է երեք վեցերի համընկնում
Jorge 5 + 7 + 2 + 5 + 5 = 24 -------------------------> 2 + 4 = 6
Mario 4 + 1 + 2 + 1 + 7 = 15 -------------------------> 1 + 5 = 6
Bergoglio 2 + 5 + 2 + 3 + 7 + 3 + 3 + 1 + 7 = 33 --> 3 + 3 = 6

72157633087352822

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին