▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհատը կարող է սուպերմարկետ հիմնել, պետությունը՝ ո՞չ

ԱԺ պատգամավոր, Ալյանս կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը խոսելով ԱԺ-ում շարունակվում է 2016թ. բյուջեի նախագծի քննարկումը՝ այն խեղճ ու համեստ որակեց.

«Սա անարդյունավետ կառավարման հետևանք է: Խեղճ վիճակից հնարավոր է դուրս գալ, եթե ՀՀ-ում իրական տնտեսություն զարգանա, ստեղծվի հավասար իրավական դաշտ, որտեղ մարդիկ կգան, ներդրումներ կանեն: Իսկ դա չի լինի այն պարագայում, երբ ստեղծված է մի համակարգ, որի արդյունքում պետական պաշտոնյաների անձնական բիզնեսները բարգավաճում են, իսկ երկրի բիզնեսն անկում է ապրում: Այդ ո՞նց եղավ: Շուկա չկա, շրջանառություն չկա, փող չկա, բայց պաշտոնյաներից ով բիզնես ունի՝ անընդհատ եկամուտներ են ապահովում: Նույն մենեջմենթը չեն իրականացնում պետության դեպքում: Պետությունը պետք է ունենա իր անմիջական մասնակցությունը տնտեսվարման մեջ: Լավ, ես չեմ հասկանում՝ անհատը կարող է սուպերմարկետ հիմնել ու գերշահույթ ունենալ, պետությունը չի կարողանում մի սուպերմարկետ աշխատացնե՞լ, կարմիր գծեր գծե՞լ»,-ասաց Տիգրան Ուրիխանյանը՝ նկատելով, որ պարզապես դա անելու ցանկություն չունեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին