▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհամբեր սպասում եմ նրան. Հակոբ Հակոբյանի սիրտն ազատ է

 

 

 

 

Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա  զրուցակիցն է հաղորդավար Հակոբ Հակոբյանը: Մեզ հետ զրույցում հաղորդավարը պատմեց իր անցած ճանապարհի և ապագա ծրագրերի մասին:

Խոսելով նախկինում իրեն վստահված նախագծերից և դիտարկելով դրա վերաբերյալ քննադատությունները` Հակոբը նկատեց. «Կար շրջան, որ ինձ վստահված էր միանգամից հինգ նախագիծ ու ես չգիտեմ, թե դա ինչպես այդպես դասավորվեց, երևի թե դրանք ձևաչափեր էին, որոնց ես համապատասխանում էի և, բացի այդ, այդ հարցում, հավանաբար, նշանակություն ունեցավ նաև իմ թիմն ու իմ աշխատասիրությունը: Ինչ վերաբերում է միանգամից մի քանի հաղորդումներ վարելուն ու դրանից բխող քննադատություններին, կարծում եմ, կարելի է հայացք գցել նույն ռուսաստանյան փորձին, որտեղ Իվան Ուրգանտը, Գարիկ Մարտիրոսյանը վարում են միանգամից մի քանի նախագծեր. սրա մեջ ես ոչ մի վտանգավոր բան չեմ տեսնում»:

Հարցին՝ չկա՞ մտավախություն արդյոք, որ անընդհատ եթերում տեսնելով հեռուստադիտողը կհոգնի նրանից, պատասախանեց. «Կար մտավախություն, և հենց դրա համար էլ ինձ մոտ հիմա դադար է, որի արդյունքում ես այսօր վարում եմ միայն մեկ հաղորդում՝ «Սոված խաղեր»-ը, շաբաթը մեկ անգամ, 20 րոպեով: Կար շրջան, երբ ես անընդհատ եթերում էի, անգամ ընկերներս կատակով ասում էին՝ միևնույն է եթերում ես, մեկ-մեկ էլ ժամն ու եղանակը ասա: Դրա համար պետք է ճիշտ ժամանակին դադարներ ունենալ: Այս ընթացքում  հույս ունեմ, որ հեռուստադիտողը ինձ կկարոտի և ես կվերադառնամ նոր լիցքերով. ավելի հետաքրքիր կլինի իրենց համար, քանի որ այս ընթացքում ես ինքս էլ շատ բան եմ կուտակում հեռուստադիտողիս համար»:

Հակոբը անդրադարձավ նաև առաջիկայում իր մասնակցությամբ նախատեսվելիք ծրագրերին. «Հավանաբար սեպտեմբերից նոր թափով ու լիցքերով հեռուստադիտողին կներկայացնենք մի աշխատանք, որի մասին շատ չեմ ուզում մանրամասնել, քանի որ այն դեռ քննարկումների փուլում է, և եթե դա իրականություն դառնա, արդեն հուլիսին Աստծո հաջողությամբ կսկսենք նկարահանումները,- նշեց Հակոբն ու հաղորդումների ձևաչափերի առումով հավելեց,- Թե ինչ նախագծեր կլինեն, չգիտեմ, բայց որ հեռուստադիտողը ինձ կտեսնի միայն ժամանցային հաղորդումներում, դա հաստատ է, ընդ որում կցանկանայի շեշտել, որ այն նախագծերը, որոնք ես արել եմ և կանեմ, ոչ թե հումորային են, այլ ժամանցային, շատերը սա շփոթում են իրար հետ, ասում են, թե Հակոբը հումորիստ է, բայց ես հաղորդավար եմ, պարզապես մեկ- մեկ հումորներ եմ անում, որոնք էլ մեկ-մեկ հաջող են, մեկ-մեկ էլ անհաջող»:

Այն  հարցին, թե արդյոք հաջողվել է մարդկանց գիտակցման մեջ տպավորվել որպես Հակոբ Հակոբյան, այլ ոչ թե «ուփս», հաղորդավարը պատմեց. «Դեռ ամբողջությամբ չի ստացվել հասնել այդ արդյունքին: Ես, իհարկե, շատ ուրախանում եմ, որ ինձ ճանաչում են նաև որպես «ուփս», քանի որ հենց «Ուփս» հաղորդման միջոցով ես լայն ճանաչում ունեցա, բայց քանի որ հիմա նոր նախագծեր ենք անում, որը կապ չունի ուփսի հետ, և որպեսզի ես ինքս էլ հասկանամ, որ այն հաջողություն ունի, պետք է  հիմա ասեն ոչ թե ուփսի Հակոբը, այլ օրինակ «Սոված խաղերի»-ի Հակոբը: Եթե վերլուծեմ ու տոկոսային համակարգով նայեմ այս հարցին, կարծում եմ 70 տոկոսով հասել ենք այդ հաջողությանը, մնացել է 30 տոկոս, դա էլ նրանք են երևի, ովքեր կամ դեռ չեն տեսել ու տպավորվել «Սոված խաղեր»-ով, կամ դեռ ավելի տպավորված են ուփսով: Ամեն դեպքում, արդյունքը նկատելի է, թեպետ կարծում եմ՝ միշտ էլ մարդկանց մեջ որոշ չափով  տպավորված կմնամ ուփսով»:

Խոսելով «Սոված խաղեր» հաղորդումից, Հակոբը պատմեց, որ անծանոթ մարդկանց լավ  արձագանքներից շատ է ոգևորվում, բացի այդ, նրա խոսքերով, այն համարվում է վարկանիշային հաղորդում, բայց այն վարելու հետ կապված հաղորդավարը, իր խոսքերով դժվարությունների էլ կարող է հանդիպել. «Մեկ-մեկ հյուրերս այնքան էլ ակտիվ չեն լինում ու ես ստիպված եմ ինձ վրա վերցնել ամեն բան, որպեսզի շոուն ստացվի»,-նշեց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին