▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգրագետը դուք եք. «Դ!եմ եմ» անդամը՝ Ներսես Երիցյանին

Սիրելի՛ հայրենակիցներ,
ԿԲ նախագահի տեղակալ Երիցյանի արտահայտության վերաբերյալ միայն մի բան կարելի է ասել՝ ախր, ինքը մեր Հայաստանի գլխավոր սանտեխնիկն է, ինչպես իրեն թույլ տվեց մեզ վիրավորել: 

Մեռնեմ քո գրագետ ու խելոք ուղեղին, ի՞նչ ուղեղով էիր մտածում, որ 2010թ. հոկտեմբերի 28-ին, որպես ՀՀ Էկոնոմիկայի նախարար, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի հետ կնքեցիր պայմանագիր ու նախարարության կողմից զուգարաններ ձեռք բերելու և տեղադրելու նպատակով հիմնադրամին վճարեցիր 100.000.000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամ:

Շատ կուզենայի մի հատ ձեր ուղեղի ռենտգենի պատասխանը տեսնեի՝ արդյոք այնտեղ ծալքեր կա՞ն, թե ոչ: Անգրագետը դուք եք, որ Հայաստանի բյուջեն ճեղքեր է տվել, միայն մսխել եք ու շարունակում եք մսխել, ու մենք ոչ թե անգրագետ ենք, այլ մեղավոր ենք, որ քո նմանը մինչև հիմա շարունակում է պաշտոնավարել ու պատասխանատվության չի ենթարկվել մեր փողերն աննպատակ ու ոչ արդյունավետ ծախսելու համար:

Երկրորդ՝ դուք դրանով վիրավորել եք նաև ՀՀ սահմանադրական դատարանի անդամներին, քանի որ մենք 100% համոզված ենք, որ այդ ձեր օրենքը հակասահմանադրական է, իմացի՛ր, որ մեր անգրագետների շարքերում են դասվելու նաև ՀՀ ՍԴ անդամները: Ուրեմն, սրանից հետո, լսում ե՞ս, ա՛յ գլխավոր սանտեխնիկ, այլևս այդ տոնով չխոսես ու բարձրաձայն ներողություն կխնդրես քո արտահայտության համար: 
Մի խումբ գրագետ ու պահանջատեր քաղաքացիներից:

Մերի Խաչատրյան

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԿԲ-ի փոխնախագահը կուտակայինի դեմ պայքարողներին անգրագետ է անվանել, մասնավորապես նշելով. «Քանի որ մենք ունենք շատ մեծ քանակ անիրազեկ ու անգրագետ քաղաքացիների, մենք իրենց փոխարեն պատասխանատվություն ենք ստանձնում: Դրա համար մենք պիտի պարտադրանքի ուժով համախմբվենք», իսկ այս ամենին նախորդել էր «Դ!ԵՄ ԵՄ» շարժման անդամների`  Երևանում այսօր ընթացող Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովի ժամանակ դահլիճ ներխուժելը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին