▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անգրագետ կառավարումը՝ որևէ ոլորտի, բերում է տոտալ քանդման... ինչպես տեսնում եք»

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում և կից գրառում կատարել:

«Սովորել, անընդմեջ սովորել ու հետո կիրառել էդ ամենը, կիրառել ամեն վայրկյան, ամեն պատեհ առիթով, սխալվել՝ հետո նույն սխալը չկրկնելու սկզբունքով, սխալվել՝ սովորելու ու զարգանալու նախապայմանով, ոչ թե կորցնելու և կոտրվելու:
Ի վերջո՝ գիտական վերջին հոդվածները անընդհատ ասում են, որ մարդու ուղեղը ֆիզիկապես է անգամ փոխվում՝ ձեր ստացած ինֆորմացիայի, գիտելիքի ու կարդացածի ազդեցությունից:
Իսկ ամենից արդյունավետը՝ երիտասարդ տարիքում սովորածն է(. մինչև 30), հետո դժվարանում է գործը...էնպես, որ ժամանակ մի կորցրեք, անկեղծ եմ ասում, շատ է ափսոս ... Մեր սխալները մի արեք...»,- գրել է Նազենին և հավելել. «Որքան փոքրանում է մեր ֆիզիկական քարտեզը...այնքան պիտի մեծացնենք մեր ինտելեկտուալ, մշակութային և արտադրական քարտեզները, այլապես կկորչենք...
Հ.Գ. Եթե դպրոցում և ԲՈւՀ- ում սովորելու տարիներին լիարժեք գիտակցենք կրթության անհրաժեշտությունը, հաստատ անիմաստ ժամանակ չենք կորցնի:
Անգրագետ կառավարումը՝ որևէ ոլորտի, բերում է տոտալ քանդման... ինչպես տեսնում եք»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին