Անգլիական ֆուտբոլի աստղեր Ջեք Ուիլշիրը և Ջո Հարտը ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչից մեկ օր առաջ Լաս-Վեգասի հայտնի հյուրանոցներից մեկի լողավազանի մոտ կազմակերպել են երեկույթ:
Երեկոյի ամենաթեժ պահին ֆուտբոլիստները հանկարծակի սկսել են բուռն կերպով ինչ-որ թեմա քննարկել, ինչից հետո Հարտը անսպասելի սկսել է համբուրել Ջեքի շրթունքները: Մարզիկները գրեթե ողջ երեկոն անցկացրել են միասին, իրենց հանգիստն են վայելել լողավազանում և առանց ամոթի զգացումի փոխանակվել են ջերմ գրկախառնություններով:
Տեղեկացնենք, որ Ջեք Ուիլշիրը, ով հանդիսանում է «Արսենալ» ֆուտբոլային թիմի կիսապաշտպանը, երկու երեխաների հայր է, որոնց լույս աշխարհ է բերել նրա քաղաքացիական կինը, իսկ ահա 27-ամյա Ջո Հարտը, ով Անգլիայի հավաքականի դարպասապահն է, ամուսնացած չէ:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը, չնայած որ համարվում է աշխարհի ամենաուժեղ թիմերից մեկը, դուրս մնաց ԱԱ 2014-ի խմբային հանդիպումների ժամանակ: