Viva.ua-ն գրում է,որ փոփ երաժշտության թագուհի Մադոննան հերթական անգամ հիշեցրել է իր մասին նոր պրովոկացիոն ֆոտոսեսիայով: 55-ամյա գեղեցկուհին դարձել է «Harper's Bazaar» ամսագրի նոր համարի գլխավոր հերոսուհին՝ ցուցադրելով իր անթերի կազմվածքն ու շքեղ կուրծքը նեղ կորսետի մեջ: Այդ հիանալի լուսանկարների հեղինակն է հայտնի ամերիկյան լուսանկարիչ Թերրի Ռիչարդսոնը:
Ամսագրի հետ անկեղծ հարցազրույցի ժամանակ Մադոննան պատմել է, որ հիասթափվել է մարդկանցից Մալավիից իր առաջին որդու՝ Դեվիդի որդեգրման ժամանակ: «Ես նույնիսկ չէի կարող մտածել, որ դժբախտ երեխայի որդեգրումը մամուլում շահարկման առիթ կհանդիսանա,-ասում է երգչուհին: - Ինձ մեղադրում էին երեխաների առևանգման և վաճառքի, օրենքը խախտելու փորձում իմ աստղային կարգավիճակի օգտագործման, Մալավիի կառավարությանը սպառնալու և այլ բաների մեջ: Ինձ իսկական հանցագործ էին ներկայացնում: Ես հասկանում եմ, որ ինձ կարող էին դատապարտել բեմի վրա մաստուրբացիա ձևացնելու, սեքս-գրքի հրապարակման կամ Բրիթնի Սթիրսի հետ համբուրվելու համար: Սակայն ես չէի կարող մտածել, որ երեխային փրկելու ցանկությունը կգնահատվի որպես հանցագործություն»: