▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգելինա Բաբաջանյանը՝ ընտանիքի, բիզնես գործունեության և կարիերայի մասին

-Անգելինա, ինչո՞վ եք հիմա զբաղվում:
-Զբաղվում եմ ընտանեկան բիզնեսով, նաև իմ ընտանիքով, բալիկներով, ինչն ինձ համար առաջնային է:
-Ժամանակին Ձեզ հանդիպեցինք նաև դերասանի կարգավիճակում: Ձեզ դուր չեկա՞վ այդ աշխարհը, թե՞ այլ առաջարկներ չեղան:
-Այո, նկարահանվել եմ գեղարվեստական ֆիլմերում, բայց ինձ դերասանուհի երբեք չեմ համարել: Դա է պատճառը, որ միշտ առաջարկներից հրաժարվել եմ: Բայց ասեմ, որ մինչ օրս էլ առաջարկներ ստանում եմ:
-Ձեր մոդելային գործունեությունը, կարծեք, թե ժամանակից շուտ ավարատեցիք: Ինչո՞ւ:
-Շատ պարզ պատճառով. ժամանակի ընթացքում հասկացա, որ այդ ամենն ինձ չի գերում, իմ ընտրությունն այլ էր։

Life.panorama.am-ը զրուցել է «Միսս Հայաստան 1997» մրցույթի տիտղոսակիր Անգելինա Բաբաջանյանի հետ:

-Անգելինա, ինչո՞վ եք հիմա զբաղվում:
-Զբաղվում եմ ընտանեկան բիզնեսով, նաև իմ ընտանիքով, բալիկներով, ինչն ինձ համար առաջնային է:


-Ժամանակին Ձեզ հանդիպեցինք նաև դերասանի կարգավիճակում: Ձեզ դուր չեկա՞վ այդ աշխարհը, թե՞ այլ առաջարկներ չեղան:

 
-Այո, նկարահանվել եմ գեղարվեստական ֆիլմերում, բայց ինձ դերասանուհի երբեք չեմ համարել: Դա է պատճառը, որ միշտ առաջարկներից հրաժարվել եմ: Բայց ասեմ, որ մինչ օրս էլ առաջարկներ ստանում եմ:


-Ձեր մոդելային գործունեությունը, կարծեք, թե ժամանակից շուտ ավարատեցիք: Ինչո՞ւ:

 
-Շատ պարզ պատճառով. ժամանակի ընթացքում հասկացա, որ այդ ամենն ինձ չի գերում, իմ ընտրությունն այլ էր։

 

-Հանրային ճանաչում ունեցող տարբեր մասնագիտության տեր մարդկանց հաճախակի հանդիպում ենք հեռուստահաղորդավարի, սերիալային դերասանի կարգավիճակում: Ինչպե՞ս է, որ այդ դաշտում ևս չկաք:

 

-Գիտեք, ինձ թվում է, որ յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, իր մասնագիտությամբ:

 

-Անգելինա, ոչ միշտ են գործարար, հաջողությունների հասնող կանայք երիտասարդ տարիքում ընտանեկան հոգսերի, պարտականությունների մեջ մտնում: Ինչպե՞ս հաջողվեց Ձեր ամուսնուն մտափոխել Ձեզ:

 

-Ամուսինս ինձ մտափոխելու կարիք չունեցավ: Ինքս պատրաստ էի ունենալ ամուր ընտանիք, շատ բալիկներ: Դա իմ ընտրությունն էր:

 

-Ի դեպ, Ձեր ամուսինն ինչո՞վ է զբաղվում: Ինչպիսի՞ մարդ է:

 

-Ամուսինս՝ Կարեն Մարտիրոսյանը, տնտեսագետ է, զբաղվում է գործարարությամբ: Շատ հավասարակշռված, հումորի մեծ զգացումով անձնավորություն է, հոգատար հայր և ամուսին: Հարգված ու սիրված անհատականություն է ընկերների ու բարեկամների կողմից:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին