ermenihaber-ը գրում է.Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի մասնակցի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի թուրքական «zaman-online.de» կայքը: Գերմանիային Հայաստանում կներկայացնի Եվրամիության (ԵՄ) հարցերով պատասխանատու նախարար Միշել Ռոտը, ով ներկայացնում է «Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն»-ը (ՍԴԿ- SPD):
«Երևանում կազմակերպվելիք հայերի տեղահանության և սպանությունների հիշատակման միջոցառումներին լինելում եմ Գերմանիայի դաշնային կառավարության ներկայացուցիչը»,- ասել է Ռոտը՝ չօգտագործելով ցեղասպանություն եզրույթը:
Իսկ Թուրքիայում կայանալիք Գալիպոլիի միջոացռումներին Գերմանիայի մասնակցության հարցի մասին աղբյուրը ոչինչ չի հայտնում:
Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը, պատասխանելով «Ձախերի կուսակցության» (Die Linke) հարցմանը, պատասխանել էր, որ ապրիլի 24-ին Երևանում Գերմանիայի ներկայացուցչի հարցը դեռ քննարկման մեջ է:
Իսկ այն հարցին, թե արդյոք Գերմանիայի կառավարությունը որակում է 1915թ ջարդերը որպես ցեղասպանություն, պատասխան էր տրվել, թե անհրաժեշտ է պատմաբանների հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի այդ հարցը: Այդ պատասխանում ևս չէր գործածվել ցեղասպանություն տերմինը: