▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անընդունելի է, երբ անչափահաս երեխային հարցնում են, թե իր մայրը բարոյական է, թե ոչ

Մի քանի բան ասեմ «Կիսաբաց լուսամուտներ»-ի վերջին հաղորդման մասին: Առհասարակ այն չեմ նայում,  բայց այս վերջին հաղորդման մասին շատ էր խոսվում և որոշեցի նայել: Շատ ջղայնացա: Ինձ համար ընդունելի չի, երբ անչափահաս երեխային բերում են մի հաղորդում ու հարցնում թե իրա մերը բարոյական է թե չէ ու հարցնում են թե երբ, ոնց, ում հետ...

Այդ հաղորդմանը ծնողները սկսում են մեկը մյուսին վիրավորել ամենավերջին բառերով հենց իրան երեխաների առաջ ու հանրության առաջ ծիծաղի առարկա են դառնում : Հմի ջհանդամին իրար կհասկանան թե չէ, բայց երեխաների հոգեբանության վրա դա ազդում է ու իրոքից տխմարություն է :

Ես առհասարակ դեմ եմ նման հաղորդումներին, քանի որ դրանց օգտակարության գործակիցը զրո է ու որևէ բան, բացի դեգրադացումից այն չի տալի : Այնպես չի, որ այս հաղորդում դիտողն ինչ-որ բան կսովորի, բացի քֆուրներից: Ինձ հետաքրքիր է, թե ոնց են տարիներ հետո երեխաների աչքերի մեջ նայելու իրենց ծնողները, ոնց են երեխաներն այս ամեն ինչից դուրս գալու. ու ինչ հոգեբանական պատնեշների կռաստվեն եթե արդեն իսկ հասուն տարիքում մեկը ցույց տա իրենց այդ տեսանյութը կամ ասի  «վայ էս էն հաղորդման մեջի երեխենա որ մեր սենց հերը նենց... » :

Ցավալին այն է, որ այս հաղորդման մեջ ոչ միայն ծնողներն են մեղավոր, որ համ իրենց ընտանեկան ներքին խնդիրներն են սարքում շոու ու երեխաներին ներքաշում դրա մեջ, այլ նաև մեղավոր եմ համարում այս հաղորդման կազմակերպիչներին, որ թույլ են տալիս երեխաներին մասնակցել նման հաղորդումներին: Կոչ եմ անում ուշքի գալ և մտածել ոչ միայն սեփական գրպանի մասին, այլ նաև այն անմեղ սերնդի, որ թե տխմար ծնողների պատճառով ընկնում է եթերային անբարո կրկես, և թե այն մարդկանց մասին, ովքեր դիտում են այդ հիմարությունը :

Հրաչը շատ լավ հաղորդավար է և վստահ եմ,որ կարող է այլ հաղորդումներում նույնպես փայլել, իսկ այդ տաղավարը կարող է ծառայել այլ հաղորդումների կազմակերպմանը : Հեռուստամեդիան շատ մեծ հնարավորություններա տալի ու հաղորդումների ստեղծման անսահմանափակ հնարավորություն,և լավ կլինի որ նկարահանեք այլ հաղորդում, որը օգտակար կլինի հեռուստադիտողին,ու չի վնասի իր ներաշխարհին:

Հայկ Դերզյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին