▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անեկդոտ Հայաստանում ուտուշ-խմուշի և բանկետների մասնակցող սփյուռքահայերի մասին

Օրվա անեկդոտը` արձակագիր, հրապարակախոս Մեսրոպ Հարությունյանից:

«Էսօրվա խառնաժողովի առթիվ մի հին անեկդոտ՝ հատուկ էն սփյուռքահայերի համար, որ «Փարավոնում» ուտուշ-խմուշից, մյուս բանկետներից հետո տուն կդառնան ու կգովեն հայրենի իշխանություններին.

Մեկը մեռնում է եւ ընկնում է դրախտ: Մի որոշ ժամանակ հետո ձանձրանում է միապաղաղ կյանքից ու դիմում է պատասխանատուներին՝ թե մի հատ «էթամ-տենամ էն դժոխքում ի՞նչ կա»:

Պատասխանատուները դիմումը հարգում են ու էս մարդուն մի օրով գործուղում դժոխք: Գալիս է ու ի՞նչ տեսնի. տղերքը նստած քեֆ են անում, ուտում-խմում է սրանց հետ, կայֆեր անում, աղջիկներ եւ այլն...

Հետ է գալիս՝ դիմում գրում, թե ես գնում եմ դժոխք: Պատասխանատուներն ասում են՝ բայց անվերադարձ է, հա, իմացիր: «Հարց չկա»,-ասում է մարդը:

Ուղարկում են: Հենց դժոխքի դուռը բացվում է, սատանեն բռնում է սրա օձիքից ու դուզ՝ եռացող կաթսան.
- Սպասեք, սպասեք, բա խորովածը, գինին, աղջիկները...
- Տղա ջան, էն ժամանակ դու տուրիստ էիր, տուրիստ...»,-գրել է Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին