«Իրատես de facto»-ն գրում է. «Փակ շուկան «մանրամասն» սիրելուց, այն «դեղնացնելուց», «այծացնելուց», «ավանակելուց», Հարավարեւմտյան վարչական շրջանը վերջնականապես լիմինդրացնելուց հետո Սամվել Լիմինդրովիչը հասել է… Եռաբլուր: Ոչ հայտնի անեկդոտի պատճառով. ապարանցուն հարցնում են. «Բալա ջան, օր մեձնաս, ի՞նճ իս դառնալու»: «Զոհված ազատամարտի՛կ», հպարտ հայտարարում է Սամվել Լիմինդրովիչը: Օյ, կներեք, անեկդոտի հերոսը: Այսպիսով, նոր սկանդալի մեջ հայտնված Սամվել Ալեքսանյանը, որն արդեն մի քանի տարի համահարթեցրել է Եռաբլուրի երկու բլուրները, որ իր սերունդների համար տուն սարքի, ծառ «ցանի» այնտեղ, սակայն հանդիպելով բազալտի հանքերի, պարսպապատել է երկրի համար իրենց կյանքը տված, երկնքում հանգչող տղաների «հանգստի վայրը» եւ զբաղվում է «հանքարդյունաբերությամբ», ընդ որում, մեր տեղեկություններով` առանց օրինական իրավունքների, երեկ ողջ օրն «անհասանելի» էր, առավել ստույգ` չէր պատասխանում հեռախոսազանգերին, որպեսզի ճշտեինք` ի՞նչ է մտադիր հետայսու անել մեծ հանքարդյունաբերողը Եռաբլուրի ու ընդհանրապես Հայաստանի հետ: Պարզվեց` Հայաստանից նա արդեն «անցել» է Իրաքի փակ շուկաներին ու հանքերին, եւ Հայաստան է գալու «այս երկու օրը»: Հետաքրքիր է, գալուց հետո այս անգամ ինչ «ծանր տեխնիկա» է շարժման մեջ դնելու այծերն ու ավանակներն արդեն իսկ քաղաքական բողոքի գործիքի վերածած կոմբինատորը»,- գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում: