Գրող, հրապարակախոս Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ավինյանական ծառատունկ
Մի մարդ Երեւանի կենտրոնական մի փողոցի երկայնքով քայլելով` փոսեր է փորում։ Նրա հետեւից գալիս է մեկ ուրիշը եւ լցնում է այդ փոսերը։
Անցորդներից մեկը չի դիմանում ու գոռում է՝
- Էս ի՞նչ հիմարություն է, առաջինը փորում է, երկրորդը՝ լցնում փոսը։
- Ես երկրորդը չեմ, երրորդն եմ։ Երկրորդը պիտի փոսերում սակուրաները տնկեր, բայց էսօր աշխատանքի չի եկել, իսկ գործը չի սպասում․․․