1in.am-ը գրում է, որ իր տեղեկություններով՝ սեպտեմբերի 2-ին գրավի դիմաց ազատ կարձակվի Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում արդեն 30 օր հացադուլի մեջ գտնվող՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը:
Անդրիաս Ղուկասյանի փաստաբանի պնդմամբ՝ ինչպես ազատ արձակվեցին «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, նույնը պետք է կայացվեր Անդրիաս Ղուկասյանի համար: Մեր ունեցած տեղեկություններով՝ նրան ազատ արձակելու պայմանը եղել է հացադուլի դադարեցումը, քանի որ մտավախություն է եղել, որ նա ազատ արձակվելուց հետո կշարունակի հացադուլը, ինչպես վերջին նախագահական ընտրությունների ժամանակ: Եվ եթե հիմա Անդրիաս Ղուկասյանը դադարեցնի հացադուլը, նրա՝ ազատ արձակման հարցը գրեթե լուծված է:
Նույն օրը Անդրիաս Ղուկասյանին պատկանող երկու ռադիոկայանները՝ «Ռադիո հայը» և «Հայ FM»-ը բոյկոտելու են ու չեն աշխատելու:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում