Life.panorama.am-ը գրում է.Անդրեն շուտով նոր երգով ու տեսահոլովակով կներկայանա երկրպագուներին: Երգի երաժշտության հեղինակն ու գործիքավորողը Նիկ Եգիբյանն է, բառերը գրել է Ավետ Բարսեղյանը: Երգը կոչվում է «Սիրո պայքար»:
«Այն դանդաղ տեմպի մեջ է: Փորձել եմ ստեղծագործել Անդրեի կողմից հնչեցված իմ սիրելի ոճում, ինչպիսիք են նրա «Իմ սերը քեզ», «Քամիներ» հիթային ու սիրված կատարումները»Երգն արդեն գրեթե մեկ ամիս է, հնչեցվում է ռադիոկայաններով, սակայն համացանցում այն չկա ու մինչ տեսահոլովակի պրեմիերան չի լինի»,-մանրամասնեց երաժշտության հեղինակ Նիկ Եգիբյանը:
Երգի հիման վրա նկարահանվելու է տեսահոլովակ, բայց թե ով այն կնկարահանի, դեռ հայտնի չէ: «Քանի որ Անդրեն հիմա համերգային ծրագրով ԱՄՆ-ում է գտնվում, տեսահոլովակի հարցը բաց է մնում: Նախնական պայմանավորվածություն ունենք. եթե չհասցնի տեսահոլովակն այնտեղ նկարահանել, ապա Հայաստանում այդ տեսահոլովակն իրականություն կդարձնեմ ես»,-եզրափակեց զրուցակիցը: