esem.am-ը գրում է, որ պարզվում է` Անդրեի կատարմամբ վերջերս հանդիսատեսին ներկայացրած «Սարի աղջիկ» երգը փոքրիկ նախապատմություն ունի, որն անմիջականորեն կապված է հենց բրյուսովցիների հետ: ԵՊԼՀ-ի մագիստրատուրայի տեղեկատվության հանրային հաղորդակցման տեխնոլոգիաներ բաժնի ուսանողների մասնակցությամբ ստեղծվել էր «Սարի աղջիկը հայկական երգ է» նախաձեռնությունը, որին միացել էր նաև Անդրեն: Վերջինս ձայնագրել է երգի իր տարբերակը, որին հաջորդել է նաև տեսահոլովակը, ինչի պրեմիերան կլինի օրերս:
Բրյուսովցիների հետ այսօրվա հանդիպմանը Անդրեն ուրախությամբ նշել է, թե հպարտանում է, որ աղջիկներն այդքան ակտիվ գործունեություն են ծավալում` ցավով ավելացնելով, որ ադրբենջանցիները առիթը բաց չեն թողնում «Սարի աղջիկ» երգը որպես իրենց ազգային երգ ներկայացնելու: «Այս համագործակցության նպատակը բոլորին ապացուցելն է, որ «Սարի աղջիկ» երգը հայկական ժողովրդական երգ է»,- ընդգծել է Անդրեն: Անդրեն և բրյուսովցիները նաև միասին կատարել են «Սարի աղջիկը»:
ԵՊԼՀ-ի ակտիվիստներն էլ նշեցին, որ բուհի իրենց ավանդական զանգի փոխարեն որոշ ժամանակ կհնչի «Սարի աղջիկ» երգը Անդրեի կատարմամբ:
Ուսանողների հետ հանդիպմանը երգիչն անկեղծորեն պատասխանել է ուսանողների բոլոր հարցերին` հայտարարելով նաև, որ սիրահարված է ու մի պահ լռությունից հետո զարմացել է իր անկեղծությունից:
Բրյուսովցիներն Անդրեին դատարկաձեռն չեն ընդունել. նրանք նվերներ էին պատրաստել երգչին` այդ թվում ` Ժինգյալով հաց:
Նյութը ու հանդիպման բոլոր լուսանկարները` սկզբնաղբյուր կայքում