▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրեի՝ հիվանդանոց ընկնելն ու նրա սաների հույզերը համերգից առաջ

ESem.amգրում է. Արամ Խաչատչրյան համերգասրահում երեկ կարծես 2000-ականները լինեին, երբ երկրպագուներն իրենց «կոտորում» էին հանուն այս կամ այն արտիստի:  Թվում էր՝ նոր սերնդի երկրպագուների հոգեբանության մեջ շատ բան է փոխվել, արի ու տես՝ այդպես չէ: Երեկ լեփ-լեցուն դահլիճում կայացավ Անդրեի ու «Xfactor»-ի իր երեք տղաների՝ Հայկ Հունանյանի, Վահե Մարգարյանի և Նարեկ Վարդանյանի համերգը, որը մեկնարկեց եռյակի կատարմամբ «Հաղթենք միասին» երգով:

Համերգի հանդիսավար Ավետ Բարսեղյանը նկատեց, որ «Xfactor»-ն Անդրեին հասցրել է Նաիրի բժշկական կենտրոն և հորդորեց Անդրեին կրկին քաշ հավաքել: Կայքի հետ զրույցում երգիչն ասաց, որ նախագիծը, համերգը մեծ պատասխանատվություն են ենթադրում, դա էլ իր հերթին՝ մեծ էներգիա և նյարդեր:

«Միշտ, երբ ինչ-որ բան վերցնում ես ուսերիդ, դժվարություններ են լինում, որոնք դու պիտի հաղթահարես… Ես լիովին տրվել եմ նախագծին,- ասաց երգիչն ու հավելեց, որ այս ամենից հետո մի փոքր կհանգստանա: -Հետո կսկսեմ աշխատել «Անդրե» նախագծի վրա, կմեկնեմ Հայաստանից ու տևական ժամանակ այստեղ չեմ լինի»:

Համերգին նա ներկայացրեց «Սիրո պայքար» երգի պրեմիերան, որի հեղինակն Ավետ Բարսեղյանն է: Հայկը, Վահեն և Նարեկը ներկայացրին «Xfactor»-ի իրենց լավագույն կատարումները, որոնք ընտրել էր հանդիսատեսը: Համերգին ներկայացան նաև Արսեն Սաֆարյանը, Սոնա Ռուբենյանը, Լենա Ղազարյանը, Ժաննա Դավթյանը: Զուգերգեր կատարեցին Անդրեն և Լենա Ղազարյանը, Արսեն Սաֆարյանն ու Հայկ Հունանյանը, Վահե Մարգարյանն ու Սոնա Ռուբենյանը, Նարեկ Վարդանյանն ու Լենա Ղազարյանը:

«Այսօրվա համերգը բոլորովին այլ էր: Գուցե կոպիտ հնչի, բայց հանդիսատեսը վճարել էր, որ ներկա լիներ մեր համերգին, ու մենք պարտավոր էինք ամեն բան այնպես անել, որ իրենց դուր գա: Կարծում եմ՝ մեզ մոտ ստացվեց դա»,-ասաց Նարեկը ու հույս հայտնեց, որ հետագայում դեռ կլինեն նման համերգներ ու հանդիպումներ երկրպագուների հետ:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին