▲ Դեպի վեր

Կիրակի, 30.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Անդրանիկ Քոչարյանին մերժողները ՔՊ-ում շատացել են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ի ներսում վերջին օրերին ակտիվ քննարկում են լավ առիթ դարձնել պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի շուրջ լրագրողական ճնշումը եւ վերջապես ազատվել խարդավանքներ հրահրող Քոչարյանից:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը լկտի վարքագծով վիրավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին` ասելով՝ «շուրթերդ մաքրի՛ր», և արգելել էր իրեն հարց ուղղել ու հիմա էլ հրաժարվում է ներողություն խնդրել իր այդ պահվածքի համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ շատ պատգամավորներ տարբեր խմբերով և՛ աշխատասենյակներում և՛ խմբակցության մինի ձևաչափով քննարկումների ժամանակ ասել են, որ անթույլատրելի է «ծերուկի պահվածքը», և, կարելի է ասել, խմբակցությունում Անդրանիկ Քոչարյանն արդեն մենակ է մնացել:
Նկատենք, որ Քոչարյանի հետ շփվում են հիմնականում ՔՊ-ական երկու կանայք` Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանը, ովքեր ևս թիմում շատ լուրջ խնդիրներ ունեն: Նրանք մեկուսացած են, մի կողմ քաշված և չհասկացված:

Նշենք, որ երեկ ԱԺ-ում լրագրողները բողոքի ակցիա իրականացրին՝ Նիկոլ Փաշինյանին ցույց տալու համար, որ իր թիմակիցը չափ ու սահմանն արդեն կորցրել է, սակայն ԱԺ ՊՊԾ աշխատակիցները խոչընդոտեցին ակցիան մինչև վերջ իրականացնելուն: Այս դեպքն այնքան անթույլատրելի էր, որ նույնիսկ ՔՊ-ի օմբուդսմեն Անահիտ Մանասյանն անդրադարձավ դեպքին` գրելով, թե հետևում է իրադարձություններին:

Ընդդիմությունն էլ մտադիր է ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորել` քննելու Անդրանիկ Քոչարյանի վարքը, որի մասով կտրվի եզրակացություն, և ԱԺ-ն պետք է կայացնի որոշում` Անդրանիկ Քոչարյանին զրկել պատգամավորական մանդատից, թե ոչ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին