Թայվանի Թայփեյ քաղաքում շարունակվում են 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերը:
Ծանրամարտի 85 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 364 կգ արդյունքով դարձել է փոխչեմպիոն, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը;
Առաջին տեղը զբաղեցրած ղազախ մարզիկին Կարապետյանը երկամարտում զիջել է մեկ կգ-ով:
Հայ ծարորդը նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ գլխավերեւում պահելով 170 կգ: Հրումում Կարապետյանը երկրորդն էր 194 կգ արդյունքով: