▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրանիկ Հարությունյանը՝ արկածային պատմությունների մեջ

Esem.am-ը գրում է․ Դերասան Անդրանիկ Հարությունյանը՝ Անդոն, նկարահանվել է գեղարվեսատական նոր ֆիլմում: «Ֆիլմի անունը դեռ վերջնական ընտրված չէ, այն գյուղացու և քաղաքացու փոխհարաբերությունների մասին է: Ես գլխավոր դերակատարն եմ՝ մարմնավորում եմ գյուղացի երիտասարդի»,- հայտնեց դերասանը:

Անդոյի խոսքով՝ երիտասարդ գյուղացիները սիրում են նայել դեպի քաղաք, գալ Երևան, ավելի լավ գործ, ընկերուհի ունենալ, լավ մեքենա վարել ու քաղաքի կյանքով ապրել, իսկ գյուղատնտեսությունն ու հող մշակելը մնում են երկրորդ պլանում: «Նմանատիպ մի երիտասարդ էլ իմ կերպարն է: Նա ուզում է շատ արագ հայտնվել Երևանում,- ասաց դերասանն ու հավելեց, որ հերոսը ծիծաղելի տարբերակով է հայտնվում Երևանում: -Շատ հետաքրքիր, արկածային պատմությունների մեջ է ընկնում»:

Դերասանի փոխանցմամբ՝ ֆիլմը նկարահանվել է Երևանում և Նոյեմբերյանում: Իր խաղընկերներն են դերասաններ Լևոն Հարությունյանը, Արտաշես Մխիթարյանը, երգիչ Արսեն Սաֆարյանը: Ռեժիսորը Դավիթ Սիմոնյան է: Անդոն նշեց, որ ստեղծագործական անձնակազմում հիմնականում երիտասարդներ են: Ֆիլմի պրեմիերան կկայանա գարնանը՝ ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկսբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին