Առնվազն հիմար պետք է լինի այն մարդը, ով ուրախանա այն փաստից, որ Հայաստանում կարող է կրկնվել կամ շարունակվել արաբական գարունը: Արդեն բազմաթիվ մարդկանց ֆեյսբուքի պատերին հիացած բացականչական գրառումներ եմ տեսել այս թեմայով.
“Այոոոոո~, արաբական գարնան հաջորդ հանգրվանը Հայաստանն է”
“Ժողովուրդ ջան, ոտքի ելեք, մենք ենք արաբական գարնան շարունակողները”…..
ու էլի լիքը էսպիսի տափակ ստատուսներ……
Ու կրկին այդ հեղափոխականներն անում են ամեն ինչ, ժողովրդի մեջ բաժանումներ անելու յուրայինների և օտարների, մերոնց ու ձերոնց, լավերի ու վատերի ……..
Հիմա էլ դասադուլի կոչերն են մեյդան ընկել: Փաստորեն ոչ էս կողմ ոչ էն կողմ, էս կոչերով էլի մարդկանց բաժանում են երկու ծայրահեղ խմբերի.
- Եղիր մեր կողքին` դարձիր հեղափոխական, կամ մեզ մի միացիր ու մնա ստրուկ
Ուզում ես էդ թռուցիկը գրողին գտնես ու մատերը փշրես: Թռուցիկը կլորացնես ու մտցնես քիթը: Ո՞վ է ձեզ այդքան իրավունք տվել: Ո՞վ ձեզ թույլ տվեց մարդկանց վիրավորել: Եթե ձեզ չմիացողները ստրուկ են ձեր պատկերացմամբ, ուրեմն դուք ստրուկից էլ վատն եք: Բացի ԱՆՆԱՍՈՒՆՆԵՐ որակումից ուրիշ ոչ մի հարմար բառ չի գալիս մտքիս:
Եթե այդքան անողնաշար եք, որ ուզում եք կրկնել Սիրիայի, Եգիպտոսի կամ Լիբիայի ճակատագիրը, ապա գոնե մանրամասն ուսումնասիրեք այդ հեղափոխությունների արդյունքում ստեղծված իրական պատկերը: Բացե~ք ձեր աչքերն ու տեսեք, որ այդ երկրներն արդեն 2-3 տարի գտնվում են քաղաքացիական պատերազմի պայմաններում: Միացրեք մտածելու համար նախատեսված ՈՒՂԵՂ կոչվող 1400 գրամ կշռող օրգանը և հասկացեք` տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել նշված երկրներում: Պատմություն ուսումնասիրեք` հեղափոխությունների արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվում, գնդակահարվում, մնում անօթևան, հեռանում երկրից: Էլ չխոսենք երկրի տնտեսության վրա ունեցած ազդեցության մասին: Մարդիկ բաժանվել են յուրայինների և օտարների, մերոնց ու ձերոնց, լավերի ու վատերի ու սպանում են միմյանց:
Համոզում եք բոլորին, թե խելացի մասսա է հավաքվել այդ հեղափոխական շարժման թիկունքում: Եթե միջին մակարդակի ինտելեկտ ունենային, կհասկանային, որ առնվազն անազգ, անհայրենիք, անսեռ, անդեմ մարդիկ են նրանք, ովքեր ծայրահեղական կոչեր են անում առանց այն էլ քամված, քայքայված, մաշված, պրծած ազգի մեջ:
5 տարի առաջ հեղափոխության փորձ անողները բաժանում էին ազգը ղարաբաղցիների, երևանցիների, ապարանցիների, գյումրեցիների, վանաձորցիները և այլն: Հիմա բաժանումն ավելի է կոնկրետացել, շրջանը նեղացել է` հեղափոխականներ ու ստրուկներ: Ո՞ր մի ոչխարի մտքով է անցել էսպիսի բաժանումներ սահմանել ՀԱՅերի մեջ: Ինչպե՞ս կարող է գիտակից մարդը տրվել էս հիմար կոչերին, միանալ էդ հիմար լոզունգներին: ՄԱՐԴԻԿ, ՀԱՅԵՐ, ՀԱՐԱԶԱՏՆԵՐ, չի կարող ազգի, պետության, ժողովրդի լավ օրով անհանգստացած լինել այն ԱՆԱՍՈՒՆԸ, ով մեկ ազգը բաժանում է յուրայինների և օտարների, մերոնց ու ձերոնց, լավերի ու վատերի, հեղափոխականների ու ստրուկների: Սեփական ազգի ներկայացուցիչների նկատմամբ ստրուկ բառն օգտագործողն ինքն է ստրուկը: Ստրուկն օտար երկրների, որոնք իրեն վճաարում են գունավոր հեղափոխության փորձ կատարելու համար: Ստրուկ են, որ ազգի շահերը մոռացել են ու պայքարում են օտար երկրի գերիշխանությունը հեղափոխության գնով հաստատելու համար: Ստրուկ են, եթե ազգային մտածելակերպն ու ազգային ինքնասիրությունը մի կողմ դրած ուզում են արհեստականածին, սին Եվրոպական արժեքներին հաճոյանալ, դեմոկրատիա խաղալ, արվամոլներին պաշտպանել, թշնամու §մշակույթը¦ հայրենիքում լայնամաշտաբ ցուցադրումներով քարոզել: Մերոնք-Ձերոնք խաղն այնտեղ է հասել, որ ազգային ու ազգապահպան արժեքներ հարգող, դրանց համար պայքարի պատրաստ մարդուն ֆաշիստ են անվանում սեփական հողի վրա:
Սրանք բոլորը քայքայիչ գործողություններ են, որոնք չեն բխում ժողովրդի, ազգի, պետության շահերից:
Արեգ Բարսեղյանի գրառումը
Ֆեյսբուք