▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անցում ամառային ռեժիմի

Հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 1-ն  Asekose.am-ը կաշխատի ամառային ռեժիմով։
Այս ընթացքում, սակայն, կայքի լրահոսը  կշարունակի թարմացվել, ինչին զուգահեռ նաև աշխատանքներ կիրականացվեն կայքի դիզայնը թարմացնելու առումով:

Asekose.am-ի  կողմից պատրաստվող հեռուստահաղորդումները, որոնք հեռարձակվում են տարբեր հեռուստաալիքներով այս ընթացքում կենթարկվեն փոփոխությունների, որոնց մասին մեր ընթերցողներին տեղյակ կպահենք ապագայում, իսկ մինչ այդ` CV -ի և Փոփ Արտ-ի  ամենահետաքրքիր  հաղորդումները կարող եք դիտել Լայմ Հեռուստաընկերության եթերում:

Սեպտեմբերին  Asekose.am-ի  ակումբում կլինեն տարբեր ձևաչափերի  քննարկումներ, որոնցում արծարծված մտքները, կարծիքներն ու գաղափարները տեղ գտեն մեր կայքում ու հաղորդումներում:


Թե ինչ նորություններ, ավելացումներ կամ պակասեցումներ կլինեն մեր ծրագրերում` ցույց կտա ժամանակն ու սեպտեմբերի առաջին շաբաթը, սակայն մինչ այդ մենք շարունակելու ենք ընթերցողներին ապահովել հետաքրքիր լուրերով, տեսություններով ու ինչու չէ` նաև ասեկոսեներով, որոնք երբեմն ու հաճախ հավաստի են դառնում:

Բարի ամառ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին