Ինձ միշտ հետաքրքիր է եղել՝ հիվանդ հայտնի մարդկանց համար գումար հավաքողները, լացակումած սմայլիկներով նման նյութեր տարածողները, օգնություն խնդրողները, շեյրողները իրենց տան դուռը թակող` մատաղի, հիվանդ մեռնող երեխայի, սովից մեռնողներին գոնե չնչին գրոշներով օգնո՞ւմ են, թե դուռը փակում են դեմքներին, կամ փողոցում կուչ եկած տատի-պապիներին օգնո՞ւմ են, թե անտարբեր անցնում են, որովհետև նրանք հայտնի չեն կամ ֆեյսբուքում չկան:
Նեղանալ չլինի ժողովուրդ, տեսած բաներ եմ ասում, երբ մարդ անտարբեր անցնում է գումար խնդրող ինչ-որ տարեց մարդու կողքով, անգամ վրեն չնայելով, բայց համակարգչի դեմն ինքը դառնում է մեծ բարի սիրտ ունեցող մարդ... Դա՞ է ճիշտը հիմա: