▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուք՝ Երևանում

Հունվարի 19-ին խուլիգանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության 07 խումբը «քթի վնասվածք, պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Արշակ Ա-ն է։ Ոստիկանները հիվանդանոցում էին, երբ շտապօգնության խումբը «դեմքի սալջարդ, պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է բերում ևս 1 հոգու։ Պարզվել է, որ նա Երևանի բնակիչ 17-ամյա Գևորգ Գ-ն է։ Կարճ ժամանակ անց շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «աջ ձեռքի սալջարդ, պոլիտրավմա» ախտորոշմամբ նշված հիվանդանոց է բերում ևս 1 հոգու։ Պարզվում է, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 18-ամյա Լերմենտ Գ-ն է։ Այսպես, նույն օրը, ժամը 16։00-ից միչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում, Բայրոնի փողոցի սկզբնամասում վիճաբանություն է տեղի ունեցել Արշակ Ա-ի, Գևորգ Գ-ի, Լերմենտ Գ-ի և մյուս կողմից Երևանի և Հանրապետության տարբեր մարզերի բնակիչներ 17-ամյա Դավիթ Պ-ի, 15-ամյա Ադամ Մ-ի, 20-ամյա Հայկ Խ-ի, 17-ամյա Հովհաննես Հ-ի, 16-ամյա Տիգրան Խ-ի, 17-ամյա Հակոբ Խ-ի, 18-ամյա Արթուր Հ-ի, 16-ամյա Աբել Ս-ի, 16-ամյա Ալբերտ Ա-ի, 15-ամյա Գոռ Թ-ի, 18-ամյա Վանիկ Թ-ի, 17-ամյա Հայկ Ս-ի, 17-ամյա Սամվել Բ-ի, 16-ամյա Արեն Ս-ի, 17-ամյա Սերժ Գ-ի, 16-ամյա Միքայել Բ-ի, 17-ամյա Լևոն Ղ-ի, 16-ամյա Սիմոն Մ-ի, 16-ամյա Սարգիս Շ-ի, 16-ամյա Միքայել Մ-ի, 16-ամյա Սամվել Մ-ի և 16-ամյա Տիգրան Մ-ի միջև, որտեղ էլ նշված անձինք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ և ձեռքերով ու ոտքերով միմյանց հարվածներ հասցրել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին