▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անծանոթ կինը դաժան ծեծի է ենթարկել նախկին հայտնի պոռնոաստղին

Օրերս դժբախտ պատահար է տեղի ունեցել 30-ամյա նախկին պոռնոաստղ Ելենա Բերկովայի հետ: Բանն այն է, որ Ելենային դաժանաբար ծեծի է ենթարկել անծանոթ մի կին, ով ևս եղել է պոռնոաստղի ծանոթներից մեկի բնակարանում, ում արդեն երկար ժամանակ է, ինչ խնամում է Ելենան:

«Ես անգամ չհասցրեցի հասկանալ, թե ինչ է կատարվում, երբ այդ կինը հարձակվեց ինձ վրա: Նա ալկոհոլի ազդեցության տակ էր և չափսերով ինձանից մի քանի անգամ ավելի մեծ: Նա սկսեց իր բռունցքներով հարվածել գլխիս, մարմնիս տարբեր հատվածներին, իսկ երբ ինձ հաջողվեց դուրս պրծնել նրա «գրկից», նա վերցրեց իր իրերը և դուրս վազեց բնակարանից»,- լրագրողներին պատմել է Ելենան:

Նշենք, որ բժիշկները պոռնոաստղի մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում և մարմնի տարբեր հարվածներում բազմաթիվ վնասվածքներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին