▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձամբ կգնդակահարեմ նրան, ով կհամարձակվի տարածքներ հանձնել. Վիտալի Բալասանյան

Lragir.am-ը գրում է. Մինչ Երեւանում քննարկում են «Լավրովի պլանը» եւ տարածքների խնդիրը, Ղարաբաղում ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել: Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԼՂՀ-ում, քննարկելու այդ խնդիրները այն մարդկանց հետ, ովքեր երկու անգամ պահել են Ղարաբաղի տարածքները, որոնք ըստ ռուսական այդ պլանի առաջարկվում է հանձնել: Ղարաբաղում կտրուկ մերժել են դա:

Ուշագրավ է եղել հատկապես Սերժ Սարգսյանի հանդիպումը Ղարաբաղի խորհրդարանական կուսակցությունների ու կառավարության անդամների հետ, որը տեղի է ունեցել գիշերը: Ըստ տեղեկությունների, տարածքները հանձնելու դեմ անմիջապես հանդես են եկել Ազատ Հայրենիք ու ՀՅԴ կուսակցությունները: ԼՂՀ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Գեորգի Պետրոսյանն ընդհանրապես տարածք հանձնելու մասին հիշատակումից հետո դուրս է եկել՝ շրխկացնելով դուռը:

Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր գեներալ Վիտալի Բալասանյանը, ըստ տեղեկությունների, խոստացել է անձամբ գնդակահարել յուրաքանչյուրին, ով կհամարձակվի նման համաձայնագիր ստորագրել:

Ըստ տեղեկությունների, ավելի կտրուկ են արտահայտվել բանակում, Սերժ Սարգսյանի ու հրամկազմի ու միջին օղակի սպաների հանդիպմանը: Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարից օպերատիվ գործողությունների եւ որոշումներ կայացնելու պատասխանատվությունը դրված է հենց միջին օղակի սպաների վրա:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին